Սզնի
Սզնի | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Crataegus
L., 1753
|
||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
|
Սզնի (լատին․՝ Crataegus), ալոճենի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ թփերի և ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ մինչև 900), Հայաստանում՝ մոտ 10 տեսակ՝ սզնի արևելյան (C. orientalis), սզնի կովկասյան (C. caucasica), սզնի կեռասռնակավոր (C. kyrtostyla), սզնի Մեյերի (C. meyeri) և այլն։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կոտայքի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է նոսրանտառներում, չոր, քարքարոտ թեքություններում։ Փշոտ ծառ է կամ թուփ, բարձրությունը՝ մինչև 5-8 մ։ Ընձյուղները նուրբ են, թեթևակի մազմզուկապատ։ Կեղևը սկզբում գորշավուն է, հետագայում՝ մոխրաշագանակագույն։ Տերևները պարզ են, հերթադիր, ամբողջական կամ բլթակավոր (3-5 բլթակ)։ Ծաղկաբույլը հովանոցանման կամ վահանանման է, ծաղիկները՝ սպիտակ, երբեմն՝ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղները մանր են, խնձորաձև, գնդաձև կամ տանձաձև, հյութալի, կարմիր, նարնջադեղնավուն, սև։
Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղիկները պարունակում են եթերայուղեր, կոֆեինային և քլորագենային թթուներ, կվերցետին և այլն, պտուղները՝ խաղողաշաքար, պտղաշաքար, խնձորաթթու, գինեթթու, կիտրոնաթթու, ուրսոլաթթու և այլ թթուներ, ֆլավոնիդներ, սորբիտ, ճարպայուղեր, ամիգդալին, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C, աղաղանյութեր և այլն։ Ծաղիկների ու հասուն պտուղների պատրաստուկները (եփուկ, ջրաթուրմ, մզվածք և թուրմ) կիրառվում են սրտի ֆունկցիոնալ հիվանդությունների, սրտային անբավարարությունների, շողացող անռիթմության և այլ դեպքերում։ Պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված (չորացրած, կոմպոտ, կիսել, դոնդող, մարմելադ)։ Որոշ տեսակներ գեղազարդիչ են. օգտագործվում են կանաչ ցանկապատների համար։ Մեղրատու է։ Սզնի պոնտական (C. pontica) հազվագյուտ տեսակը հանդիպում է Խոսրովի անտառ արգելոցում, Ուրցաձորում, աճում է չոր, քարքարոտ թեքություններում, կաղնու և գիհու նոսրանտառներում (800-1800 մ բարձրներում). գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]ավելի շատ 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | Ավելին 60 տեսակի | |||||||||||||||
կարգ Վարդածաղկավորներ |
Ենթաընտանիք 'Spireynye |
տեսակ Սզնի | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
Ընտանիք Վարդազգիներ |
ցեղ Ալոճենիներ |
||||||||||||||
ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
2 ենթաըտանիք (Համաձայն APG II Համակարգի) |
մոտավորապես 200-300 տեսակ | ||||||||||||||
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Маевский П. Ф. Флора средней полосы Европейской части СССР. — Изд. 9-е. — Л.: Колос, 1964.
- Машковский М. Д. Лекарственные средства. Пособие для врачей. ч. 1. — Изд. 7-е. — М.: Медицина, 1972.
- Попов М. Г. Флора Средней Сибири. — М.—Л.: Изд-во АН СССР, 1957. — Т. 1.
- Новиков А. Л. Определитель деревьев и кустарников в безлистном состоянии. — Минск: Высш. шк., 1965. — С. 194—212. — 408 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սզնի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սզնի» հոդվածին։ |
|
|