Խնձորաթթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնձորաթթու
Äpfelsäure3.svg
Malic-acid-3D-balls.png
Քիմիական բանաձև C₄H₆O₅
Մոլային զանգված 134,022 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Հալման ջերմաստիճան 100 °C °C
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում 144 գ/100 մլ
Դասակարգում
CAS համար 6915-15-7
PubChem 525
EINECS համար 210-514-9
SMILES C(C(C(=O)O)O)C(=O)O
ЕС 210-514-9
ChEBI 510
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Խնձորաթթու (օքսիսաթաթթու), HOOCCH2CH (OH)COOH, երկհիմն օքսիթթու։ Առաջին անգամ անջատել է Կ. Շենլեն (1785) խակ խնձորից, որում այն պարունակվում է կիտրոնաթթվի հետ 0, 3 - 1, 2% քանակությամբ։ Ունի ածխածնի ասիմետրիկ ատոմ և հայտնի է օպտիկական երկու և մեկ ռացեմիկ խառնուրդի ձևով։ Օպտիկական իզոմերներն անգույն բյուրեղներ են, լավ են լուծվում ջրում և սպիրտում, հալվում են 100 °C-ում։ Ռացեմիկ խնձորաթթուն հալվում է 130 - 131 °C-ում։ Ստացվում է, օրինակ, խաղողաթթուն վերականգնելով։ Կիրառվում է բժշկության մեջ որպես լուծողական դեղամիջոցների բաղադրիչ մաս և խռպոտության դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 malic acid
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png