Ուրցաձոր
Գյուղ | ||
---|---|---|
Ուրցաձոր | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Ուրցաձոր (համայնք) | |
Գյուղապետ | Ռաֆիկ Անդրեասյան | |
Հիմնադրված է | մ․թ․ա 1-ին հազարամյակ թ. | |
Առաջին հիշատակում | 5-րդ դար | |
Այլ անվանումներ | Ներքին և Վերին Ղարաբաղլար, Չիման, Ուրծաձոր | |
Տվյալ կարգավիճակում | 1996 թվականից | |
Մակերես | 62,57 կմ² | |
ԲԾՄ | 1075 մ | |
Կլիմայի տեսակ | բարեխառն ցամաքային | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 2819 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | քրիստոնյաներ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ուրցաձոր, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Արարատի տարածաշրջանում, Ուրցաձոր համայնքում, Վեդի քաղաքից 9 կմ արևելք, իսկ մարզկենտրոնից 26 կմ հեռավորության վրա, Գեղամա լեռների հարավարևմյտան փեշերին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։ Նախկինում ունեցել է Կարաբագլար Ներքին, Չիման, Ուրծաձոր անվանումները։ Ուրցաձոր է վերանվանվել 1978 թվականին։ Գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Խոսրովի անտառի արգելոցը, որտեղ կան 3 եկեղեցիների ավերակներ։ Ուրցաձորի մոտակա Կոտուց սարի լանջին աղբյուրի մոտ կա հին գերեզման, որն ըստ ավանդության Խոսրով Բ թագավորի գերեզմանն է։
Գյուղը տեղադրված է Վեդի գետի հովտում, Ուրծի լեռների լանջերին։ Ծովի մակարդակից ունի 1075 մ բարձրություն։
Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որնոք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ունի արտեզյան աղբյուրներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 756 | 1260 | 914 | 1447 | 1444 | 1971 | 2227 | 2463 | 2935 | 3060 | 2819 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի առկա 806 տնտեսություն, դպրոց, գրադարան, հիվանդանոց, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 5944 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 765 հա։ Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ։ Մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Արդյունաբերություն չունի։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Շաղոյան Ավիկ (2008)։ Ուրծաձոր։ Երևան: ԵՊՀ հրատ․։ էջ 13