Jump to content

Բիբլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բիբլոս
جبيل
34°7′0″N 35°39′0″E / 34.11667°N 35.65000°E / 34.11667; 35.65000
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՊրովինցիաԼեռնային Լիբանանի պրովինցիա
ՀամայնքՋբեյլի շրջան
Հիմնադրված էմ.թ.ա. 8 հազարամյակ[1] թ.
Մակերես5 կմ²
ԲԾՄ10 մետր
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Պաշտոնական կայքjbail-byblos.gov.lb(արաբ.)(անգլ.)
Բիբլոս (Լիբանան)##
Բիբլոս (Լիբանան)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 295
ռուս..անգլ..ֆր.

Բիբլոսը (փյունիկերեն՝ צדן, հուն․՝ βύβλος , Բիբլոս) քաղաք է Լիբանանի արևմտյան մասում, Լեռնային Լիբանանի պրովինցիայում։ Քաղաքը հիմնադրել են փյունիկեցիները։ Գտնվում է մայրաքաղաք Բեյրութից 32 կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովի ափին։ Ներկայումս Բիբլոսը մտնում է համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Բիբլոսը համարվում է աշխարհի հնագույն մշտապես բնակեցված քաղաքներից մեկը։ Բիբլոսի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են մ.թ.ա. IV հազարամյակին։ Այս շրջանով է թվագրվում Բիբլոսում կառուցված ամենահայտնի ճարտարապետական շինություններից մեկը՝ Բաալի (Բելի) տաճարը։

Արդեն մ.թ.ա. III հազարամյակից սերտ կապեր է հաստատում Եգիպտոսի հետ, որը Բիբլոսից ներմուծում էր բնափայտ, մասնավորապես մայրի, գինի և ձիթապտղի յուղ։ Եգիպտոսից մեծ քանակությամբ պապիրուս էր բերվում Բիբլոս, որտեղից էլ այն գնում էին հույները։ Հունարեն բիբլոս՝ պապիրուս, գիրք, և բիբլիա՝ գրքեր, բառերը ծագում են Բիբլոսի անունից։ Աքքադացիները քաղաքն անվանում էին Գուբլ, Աստվածաշնչում այն հիշատակվում է Գեբալ անունով։

Բիբլոսի վրա մեծ էր հատկապես Եգիպտոսի ազդեցությունը։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ Բիբլոսի տիրակալները որպես պաշտոնական լեզու կիրառում էին եգիպտերենը։

Մ.թ.ա. III հազարամյակի վերջին Բիբլոսն անկման շրջան է ապրում։ Հայտնի է հրդեհը, որը հետևանքով կործանվել է Բիբլոսի տիրուհու տաճարը։

1920-25 թվականներին այստեղ հաստատվել է ամերիկյան նպաստամատույցի որբանոցը, որտեղ պատսպարվել են 1500 հայ որբեր: 1928 թվականին այստեղ է տեղափոխվել դանիացի հայասերների ընկերության «Թռչնոց բույն» նախակրթական որբանոցը, որը 1970 թվականից գործում է Կիլիկիո կաթողիկոսության տնօրինության ներքո: 1928 թվականին քաղաքում բնակվել է 40, 1934 թվականին՝ 25, 2002 թվականին՝ 20 հայ ընտանիք: Գործում է հայ առաքելական սուրբ Գայանե եկեղեցին: Անցյալում ուներ առանձին հայկական նախակրթարան՝ 35 աշակերտով, որն այժմ հայկական գաղութի նոսրացման հետևանքով չի գործում. Քաղաքում մշտապես բնակվող հայ ընտանիքների երեխաները ևս ներկայումս կարող են հայեցի ուսում ստանալ «Թռչնոց բույն»-ում: Գործում են ՀՀԴ-ի, ՀՄԸՄ-ի և Լիբանանի օգնության խաչի (1967 թվականից) մասնաճյուղերը:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (unspecified title)ISBN 978-1-84217-132-5

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Nina Jidéjian, Byblos through the ages, Dar al-Machreq, Beyrouth, 1968
  • Je m'appelle Byblos, Jean-Pierre Thiollet, H & D, 2005. ISBN 2 914 266 04 9
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 435
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիբլոս» հոդվածին։