Պապիրուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cyperus papyrus
Պապիրուսի վրա գրված տեքստի նմուշ

Պապիրուս (հուն.՝ πάπυρος), գրելու համար նախատեսված թղթանման նյութ, որն արտադրվում էր նախկինում Նեղոս գետի ափերին աճող պապիրուս բույսի (Cyperus papyrus) միջուկից։ Այն լնայնորեն օգտագործվում էր Հին Եգիպտոսում սկսած մ․թ․ա․ 3-րդ հազարամյակից և անտիկ աշխարհում հայտնվել է մ․թ․ա․ 7-րդ դարում։ Կիրառվում էր հիմնականում մինչև 7-րդ դարը, երբ արաբների կողմից Եգիպտոսի գրավումից հետո այն դժվարամատչելի դարձավ ու նրան փոխարինելու եկավ մագաղաթը, իսկ հետագայում՝ թուղթը։

Չորային կլիմայում, օրինակ Եգիպտոսում, պապիրուսը, որը կազմված է ցելյուլոզից, կայուն է։ Սակայն խոնավ պայմաններում բորբոսասնկերի պատճառով պապիրուսն արագորեն քայքայվում է։ Գրադարաններում պապիրուսնեը պահպանվել են արձանների տեսք ունեցող փայտե արկղերում։ Պապիրուսները դասակարգվել են ըստ առարկայի կամ հեղինակի[1]։

Պապիրուսը դեռևս օգտագործվում է ճահիճների շրջակայքում բնակվող համայնքների կողմից։ Որոշ դեպքերում պապիրուսի վաճառքից ստացված գումարը կազմում է ընտանիքի եկամտի մինչև 75%֊ը[2]։ Հատկապես Արևելյան և Կենտրոնական Աֆրիկայում համամեմատաբար տարածված է պապիրուսի օգտագործումը որպես հումք։ Օրինակ պապիրուսից պատրաստում են զամբյուղներ, ձկան թակարնդեր, գլխարկներ և այլն[3]։ Պապիրուսն օգտագործվում է նաև կառուցելու առաստաղներ, պարաններ և ցանկապատեր։ Նաև չնայած էնէերգիայի ստացման այլընտրանքային աղբյուրների առկայությանը, պապիրուսը դերևս օգտագործվում է որպես վառելիք[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Murray, Stuart (2009). The Library: An Illustrated History. New York, NY: Skyhorse. էջեր 10–12. ISBN 9781602397064. 
  2. (Maclean et al. 2003b; c)
  3. Langdon, S. 2000. Papyrus and its Uses in Modern Day Russia, Vol. 1, pp. 56–59.
  4. Maclean, I.M.D., R. Tinch, M. Hassall and R.R. Boar. 2003c. Towards optimal use of tropical wetlands: an economic evaluation of goods derived from papyrus swamps in southwest Uganda. Environmental Change and Management Working Paper No. 2003-10, Centre for Social and Economic Research into the Global Environment, University of East Anglia, Norwich