Շամպայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամպայն (այլ կիրառումներ)
Շամպայն
Տեսակսպիտակ գինի և rosé?
Ենթատեսակփրփրուն գինի, French wine?, սպիտակ գինի և rosé?
Ծագման երկիր Ֆրանսիա
Անվանված էՇամպայն
champagne.fr
 Champagne (drink) Վիքիպահեստում
Շամպայն
Ֆրանսիական սուպերմարկետից

Շամպայն, խաղողի փրփրուն գինի։ Հերմետիկ փակ անոթներում երկրորդային խմորման միջոցով գինին հագեցվում է ածխաթթու գազով։ Մշակվում է խաղողի հատուկ տեսակներից։ Շամպայն է կոչվում Ֆրանսիայի Շամպայն նահանգի անունով, որտեղ առաջին անգամ XVII դարի վերջին այն մշակվել է։ Երկրորդային խմորմամբ ածխաթթու գազով հագեցման պրոցեսը կոչվում է շամպայնացում, որը կատարվում է շշերում (դասական եղանակ, երբ շամպայնացումը կատարվում է 0․8 լիտր տարողությամբ հերմետիկ փակված շշերում, հնացվում է 3 տարի) կամ պահամաններում (ընդհատ և անընդհատ)։ Ըստ շաքարի պարունակության տարբերում են բրյուտ (մինչև 0, 3%), ամենաանապակ (0, 8%), անապակ (3%), կիսաանապակ (5%), կիսաքաղցր (8%), քաղցր (10%) տեսակները։ Իսկական Ֆրանսիական շամպայնի մեկ շշի մեջ մոտավորապես 49 միլիոն պղպջակներ կան։

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամպայն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամպայն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։