Շամպայն (մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Շամպայն (այլ կիրառումներ)
Բնակավայր
Շամպայն
Դրոշ Զինանշան
Flag of Champagne-Ardenne.svg Blason région fr Champagne-Ardenne.svg

Կոորդինատներ: 49°0′0″ հս․ լ. 4°0′0″ ավ. ե. / 49.00000° հս․. լ. 4.00000° ավ. ե. / 49.00000; 4.00000
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Հիմնադրված է 1361 թ.
Պաշտոնական լեզու Champenois և ֆրանսերեն
##Շամպայն (մարզ) (Ֆրանսիա)
Red pog.png

Շամպայն (անգլ.՝ Champagne), պատմական մարզ Ֆրանսիայում, Սեն և Մառն գետերի ավազանում։ Գլխավոր քաղաքը՝ Տրուա։ Միջին դարերում Շամպայն եղել է կոմսություն։ 12—13-րդ դարերում հայտնի էր տոնավաճառներով։ Ֆրանսիայի թագավորական կալվածքներին միանալուց (1284, իսկ վերջնականապես՝ 1361) հետո մինչև 1790 թվականը ունեցել է նահանգի ստատուս։ 17-րդ դարի վերջին Շամպայնում առաջին անգամ կազմակերպվել է փրփրուն գինու՝ շամպայնի արտադրությունը։

Շամպայնի ներկայիս տարածքում են գտնվում Արդեններ, Մառն, Վերին Մառն, մասամբ նաև Էն, Սեն և Իոն դեպարտամենտները։ Տարածությունը 31,3 հազար քկմ է, բնակչությունը 1,8 մլն (1975)։ Կա մետաղամշակություն, մեքենաշինություն, տեքստիլ, տրիկոտաժի, սննդի (հատկապես՝ փրփրուն գինու), փայտամշակման և թղթի արդյունաբերություն։ Գյուղատնտեսության մեջ գերա կշռում է հացահատիկի (ցորեն, գարի, եգիպտացորեն) մշակությունը և խաղողագործությունը։ Զարգացած է անասնապահությունը։

A village with vineyards in Champagne, France 1987.jpg
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 447 CC-BY-SA-icon-80x15.png