Ալկման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ալկման
Ἀλκμάν
Mosaïque romaine d'Égypte représentant le poète grec Alkman buvant du vin.jpg
Ծնվել է 7-րդ դար[1]
Ծննդավայր Q232615?
Վախճանվել է մ.թ.ա. 7-րդ դար[1]
Մասնագիտություն բանաստեղծ և գրող
Լեզու հին հունարեն
Ստեղծագործական շրջան մ.թ.ա. 7-րդ դար

Ալկման (հին հունարեն՝ Ἀλκμάν, մ.թ.ա. 7-րդ դարի երկրորդ կես), հին հույն բանաստեղծ։

Խմբական երգերի ներկայացուցիչն է Ալկմանը, որ ծնվել է մոտավորապես մ. թ. ա. 7-րդ դարի սկզբին, եղել է, ըստ տեղեկությունների, ծագումով ստրուկ։ Երկար ժամանակ ապրել է Սպարտայում, եղել է երգի ուսուցիչ և խմբավար։

Ալկմանն իր երգերը հորինել է դորիական բարբառով և զարկ է տվել խմբական երգերի զարգացմանը, որոնք հարգի էին Սպարտայում։ Նա հեղինակել է այսպես կոչված պարթենոնները, որոնք քնարական պոեմներ են, որոնք երգել են աղջիկների խումբը։ Այս երգի մեջ նա մտցնում է ստրոֆներ և անտիստրոֆներ։ Ստրոֆները կուպլետներ էին, որոնք երգելու ժամանակ խումբը շարժումներ էր կատարում դեպի աջ, իսկ անտիստրոֆները երգելիս նույն խումբտ շարժումներ էր կատարում դեպի ձախ։

Ալկմանին են վերագրվում քնքուշ սիրային երգեր՝ նվիրված պատանի տղաներին ու աղջիկներին, սակայն նրա ստեղծագործությունների մեջ առաջնակարգ տեղ են գրավում պարթեոներները, որոնց առաջին հեղինակը որպես մշակող և ձևակերպող ինքն է հանդիսացել։[2]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #12256863c // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  2. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմության. Երևան: «Լույս». էջ էջ 130.