Արենի 1 կոշիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
5500-ամյա կաշվե ոտնաման կամ Արենի 1 կոշիկ
Chalcolithic leather shoe from Areni-1 cave.jpg
Արենի 1 կոշիկը
Նյութկաշի
Ժամանակաշրջան/մշակույթՄ.թ.ա. 1 800 000 - 4 000
Հայտնաբերվել է2008
Հայաստան Հայաստան, Վայոց ձորի մարզ, Արենի Արենի-1 քարանձավային համալիր
ՀայտնաբերողԴիանա Զարդարյան
Ներկա վայրՀայաստանի պատմության թանգարան
Նույնականացումa23

«Արենի 1» կոշիկ կամ 5500-ամյա կաշվե ոտնաման, 5500 տարեկան կաշվե կոշիկ, որը գտնվել է 2008 թվականին գերազանց վիճակում՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի-1կամ Թռչունների քարանձավում[1]։ Այն կաշվում թաքցրած մեկ մաս ունեցող կոշիկ է, որը մի քանի հարյուր տարի ավելի հին է, քան «Ötzi the Iceman»-ը և կաշվե կոշիկի ամենահին մասն է աշխարհում՝ հայտնաբերված հնագետների կողմից։ Կոշիկը թվագրվում է մեզնից 40000-26000 տարի առաջ ընկած ժամանակահատվածին։ Հայտնաբերությունը կատարվել է միջազգային թիմի կողմից՝ Բորիս Գասպարյանի գլխավորությամբ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Իռլանդիայի համալսարանի ներկայացուցիչների, UCLA-ի դասախոս Գրիգոր Արեշյանի կողմից։

Հայտնաբերումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ ասպիրանտ Դիանա Զարդարյանը հայտնաբերել է կաշվե կոշիկը պեղումների ընթացքում՝ Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ԱՄՆ-ի և Իռլանդիայի հնագետների թիմի հետ[2]։ Կոշիկը հայտնաբերվել է մակերեսային հիմքի ներքևում, շրջված, կրով պատված շերտով, որը 45 սմ խորություն և 44-48 սմ լայնություն ուներ։ Շրջակայքում հայտնաբերվել են նաև այծի և եղջերուի եղջյուրներ։ Նույն տարածքում հայտնաբերվել է նաև գինի պատրաստելու ամենահին գործիքը։

Թիմի հայտնաբերումները հրապարակվեցին 2010 թվականի հունիսի 9-ին՝ «Plos One» ամսագրում։

Արենի 1 կոշիկը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում[3][4]։

Ժայռը, որում հայտնաբերվել է Արենի 1-ը

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշիկը պահպանվել է Թռչունների քարանձավի զով և չոր պայմանների շնորհիվ։ Լայն պահեստի պարունակությունը հայտնաբերվել է նույն քարանձավում, որոնցից շատերը լավ պահպանված ցորեն, գարի և ծիրանի կտեր էին։ Կոշիկը պարունակում էր խոտ, և հնագետները համոզված չէին, որ այն օգտագործվել է ոտքը տաք պահելու համար։ Գլխավոր հնագետը՝ Ռոն Փինհասին չէր կարողանում որոշել, թե ում է պատկանում կոշիկը՝ տղամարդու՞, թե՞ կնոջ։ Նա նշել է, որ այդ դարաշրջանում կոշիկը կարող էր պատկանել և տղամարդու։ Կոշիկի թելերը նույնպես պահպանված էին շատ լավ։

Մեծ նմանություններ կան մանուֆակտուրային տեխնիկայի և մեկ մասով կաշվե կոշիկների միջև՝ հայտնաբերված Եվրոպայի տարածքում։ Ըստ Փինհասիի՝ Արենի 1 կոշիկը նման է իռլանդական կոշիկների՝ 1950-ական թվականներին օգտագործվող։ Կոշիկները նման են Բալկանների ազգային կոշիկներին՝ դեռ օգտագործվող և հայտնի որպես Օպանկ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]