Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Institute of Archaelogy & Ethnograhy.jpg
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Հիմնադրված է1959
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Կայքiae.am

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական հաստատություն Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1959 թվականին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հնագիտական բաժնի և ազգագրական խմբի հիման վրա։ 1961 թվականին գրականության ինստիտուտից հնագիտության և ազգագրության ինստիտուտ է փոխադրվել բանահյուսության բաժինը, 1973 թվականին ստեղծվել է մարդաբանական լաբորատորիա։ Ինստիտուտում այժմ ԳՀ աշխատանքներ են կատարվում Հայաստանի հնագիտության, հայ ազգագրության, հայ ժողողվրդական բանահյուսության, մարդաբանության և էթնոսոցիոլոգիայի բնագավառներում։ Ինստիտուտի գործունեության մեջ կարևոր տեղ են գրավում հնագիտական պեղումները, արշավախմբերի միջոցով ազգագրական, բանահյուսական և այլ նյութերի հավաքման աշխատանքները ՀՀ-ում, ինչպես նաև հարևան հանրապետություններում։ Ուսումնասիրությունները հրատարակվում են գիտական հաշվետվությունների, մենագրությունների և հոդվածների ձևով։ Գիտական մեծ արժեք ունեն ինստիտուտի կողմից հրատարակվող «Հնագիտական պեղումները Հայաստանում» (1950 թվականից, հրտ. 18 հ.), «Հայ ժողովրդական հեքիաթներ» (1959 թվականից, հրտ. 13 գիրք), «Դիվան հայ վիմագրության» (1960 թվականից, հրտ. 6 հ.), «Հայաստանի հնագիտական հուշարձանները» (1968 թվականից, հրտ. 14 հ.), «Հայ ազգագրություն և բանահյուսություն» (1970 թվականից, հրտ. 16 հ.) մատենաշարերը։ Տնօրեններ են եղել Բ. Առաքելյանը, Գ. Տիրացյանը, Ա. Քալանթարյանը (1993 թվականից)։ 2007 թվականից ինստիտուտի տնօրենն է Պավել Ավետիսյանը[1]։

Գործունեության հիմնական ոլորտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարի դարի հնագիտություն (Հայկական լեռնաշխարհ և հարակից երկրներ), բրոնզի և երկաթի դարաշրջանների հնագիտություն, սոցիալ-տնտեսական պատմությունը, արվեստը և առասպելաբանությունը (Հայկական լեռնաշխարհ և Մերձավոր Արևելքի, հյուսիս-սևծովյան և արևելյան միջերկրածովյան հարակից երկրներ), Ուրարտուի և հարակից երկրների (Միջագետք, Փոքր Ասիա, Լևանտ) հնագիտություն, սոցիալ-տնտեսական պատմությունը, կրոնը և արվեստը, Անտիկ Հայաստանի հնագիտություն« սոցիալ-տնտեսական պատմությունը, արվեստը և կրոնը (փոխհարաբերությունները հունա-հռոմեական աշխարհի, Պարսից կայսրության, Միջագետքի և այլ երկրների հետ), Միջնադարյան Հայաստանի և Մերձավոր Արևելքի հարակից երկրների հնագիտություն, պատմությունը և մշակույթը, Հայկական լեռնաշխարհի և հայկական սփյուռքի վիմագրություն (միջին դարեր և 18-րդ–20-րդ դարերի սկիզբ), հայ բանահյուսություն (նյութերի հավաքում և համակարգում), հայ բանահյուսության փաստագրում, մշակում և կորելյացիա, Հին Հայաստանի առասպելաբանությունը և առասպելաբանական ընկալումները ներկայումս, հայերի և նրանց նախնիների մարդաբանություն, Հայաստանի և սփյուռքահայության ազգագրություն, հոգևոր և աշխարհիկ ավանդական մշակույթը (կրոն, գրականություն, մտածողություն, ժողովրդական արվեստ, արհեստներ, սոցիալական կյանք, պարեր, ավանդական թատրոն), հայերի և Հայաստանում բնակվող այլ ազգությունների էթնոսոցիոլոգիա (ավանդական մշակութային և ժամանակակից քաղաքական, հոգեբանական գործոնների ազդեցությունը վարքի վրա)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2016-11-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png