Գրիգոր Արեշյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արեշյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գրիգոր Արեշյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1881[1] Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 23, 1957[1] (76 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մասնագիտություն | բժիշկ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Շևչենկոյի անվան համալսարան |
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ |
Գրիգոր Հակոբի Արեշյան (հունվարի 1, 1881[1], Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 23, 1957[1], Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ։ Պրոֆեսոր (1928), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Թիֆլիսի նահանգի Աղբուլաղ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է Թելավի շրջանի Սացխենիսի դպրոցում, իսկ միջնակարգը՝ Թիֆլիսի գիմնազիայում, որն ավարտել է 1902 թվականին։ 1903 թվականին Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում մեկ տարի սովորելուց հետո առողջական վատ վիճակի պատճառով տեղափոխվել է Կիև։ 1909 թվականին ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատանքի անցել Կիևի Պիսմեսկու կլինիկայում, սակայն 1911 թվականին զորակոչվել է բանակ և մինչև 1913 թվականը ծառայել Վարշավայի ռազմական օկրուգում որպես գնդի բժիշկ։ Զորացրվելուց հետո վերադարձել է Թիֆլիս, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերին կրկին զորակոչվել և գործուղվել է Կովկասյան ռազմաճակատ։ 1916 թվականին հիվանդության պատճառով եկել է Թիֆլիս և երեք տարի աշխատել որպես օրդինատոր։
1919 թվականին հրավիրվել է Երևան, հիմնադրել է Հայաստանի առաջին մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը, ապա՝ դրան կից մանկաբարձական դպրոցը (1920), որտեղ դասավանդել է մանկաբարձություն և գինեկոլոգիա։ 1923 թվականին կազմակերպել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի (հետագայում՝ բժշկական ինստիտուտ) մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը և մինչև 1957 թվականը ղեկավարել այն։ 1938-1957 թվականներին եղել է ՀԽՍՀ մանկաբարձ-գինեկոլոգների գիտական ընկերության նախագահը։ Գրիգոր Արեշյանի անունով է կոչվում Երևանի 1-ին հիվանդանոցի մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկան[2]։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1950)։ ԵՊԲՀ-ում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 23)։ ![]() |
- Հունվարի 1 ծնունդներ
- 1881 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 23 մահեր
- 1957 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ մանկաբարձներ