Աթենաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Athena-Lower Gardens of Peterhof.jpg

Աթենաս[1] (հին հունարեն՝ Ἀθηνᾶ), հին հունական դիցուհի, իմաստության և կազմակերպված պատերազմի աստվածուհի, Հին Հունաստանի առավել պաշտելի դիցուհիներից, Աթենք քաղաքի էպոնիմ (անվանամայր)։ Բացի դրանից պաշտվել է որպես գիտության, արվեստների և արհեստների դիցուհի, պատերազմող կույս, քաղաքների և պետությունների, խելամտության և ճարտարության հովանավոր։ Նա հնարեց գութանը և մարդկանց սովորեցրեց լծկաններ լծելու աշխատանքը։ Զևսի և նրա առաջին կնոջ՝ Մետիսի դուստրն է։ Ըստ ավանդության Մետիսը շատ խելացի կին էր և Զևսը, երբ տեսավ, որ նա հղիացել է, վախեցավ, թե կծնվի իրենից խելացի ու քաջ զավակ և կտիրի գահին։ Այդ պատճառով կուլ տվեց կնոջը։ Լրանում էր կնոջ հղիության շրջանը, որը և ցավ էր պատճառում Զևսին։ Հեփեստոսը՝ Զևսի որդին, հոր հրամանով ճեղքեց Զևսի գլուխը և հոր գանգից դուրս եկավ զինավառ Աթենասը։

Հանդերձանքը[խմբագրել]


Աթենասին հին հույները պատկերել են զենքուզրահով, ձեռքին՝ նիզակ, գլխին դրած կորնթական սաղավարտ։ Նա հայտնվում է թևավոր Նիկե աստվածուհու ուղեկցությամբ, նրան ուղեկցում են նաև բուն և օձը՝ որպես իմաստության խորհրդանիշներ։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 57։ ISBN 99941-56-03-9։ 

Գ.Մ. Գալստյան, Դիցաբանական բառարան, Երևան, 1986, էջ 8։