Պերսևս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Պերսևս (այլ կիրառումներ)
Պերսևս
Perseo.jpg
Տեսակ demigod of Greek mythology
Դիցաբանություն Հին հունական
Սեռ Արական
Հայր Զևս
Մայր Դանայա
Եղբայր Հերմես
Քույր/Եղբայր Մանես
Ամուսին Andromeda
Զավակներ Գորգոֆոնա, Պերսես, Ալքեոս, Էլեկտրիոն և Heleus
Perseus Վիքիպահեստում

Պերսևս (հին հուն․՝ Περσεύς), հին հունական դիցաբանության[1] հերոս, Զևսի և Դանայայի՝ Արգոսի արքա Ակրիսիոսի դստեր որդին, Գորգոն Մեդուզային հաղթողը, արքայադուստր Անդրոմաքեի փրկիչը։ Հիշատակված է «Իլիական»-ում։

Ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգոսի արքա Ակրիսիոսը գուշակից իմանում է, որ ինքը կզոհվի իր թոռան՝ Դանայայի որդու ձեռքով։ Ճակատագրից խուսափելու համար Ակրիսիոսը դստերը թաքցնում է պղնձե աշտարակում, իսկ մեկ այլ տարբերակի համաձայն՝ գետնի տակ գտնվող բրոնզե և քարե մի ընդարձակ սենյակում։ Բայց Դանայայի գեղեցկությամբ հմայված Զևսը ոսկյա անձրևի տեսքով թափանցում է այդ սենյակը։ Նրանց գաղտնի սիրո գգվանքից ծնվում է Պերսևսը։ Մի օր նորածնի ծիծաղը հասնում է Ակրիսիոսի ականջին, նա իջնում է աղջկա մոտ և զարմանքով տեսնում մոր ու մանկանը։ Վախեցած Ակրիսիոսը պատրաստել է տալիս մի արկղ, նրա մեջ դնում է Դանայային իր նորածին մանկան հետ, ամուր փակում արկղը և նետում ծովը։ Ծովի վրա շատ լողալուց հետո արկղը ափ է հանվում Սերիփոս կղզու մի ձկնորսի կողմից, որն ապշում է՝ տեսնելով աղջկա աստվածային գեղեցկությունը։

Զևս
 
 
 
Իո
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էպաֆոս
 
 
 
Մեմֆիս
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լիբիա
 
 
 
Պոսեյդոն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բելոս
 
 
 
Անտիգոնե
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դանայոս
 
 
 
Եգիպտոս
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հիպերմեստրա
 
 
 
Լինկեուս
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ագլայա
 
 
 
Աբաս
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Եվրիդիկե
 
 
 
Աքելայոս
 
Պրոտևս
 
Ստերոպա
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դանայա
 
 
 
 
Մեգապենթես
 
Պրոտիդի
 
 
 
 
 
 
 
 
 
 
Պերսևս
 
Անդրոմաքե
 

Ճանապարհորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Perseus Metropolitan.jpg

Պերսևսը դաստիարակվում է Սերիփոսի իշխան Դիկտիսիոսի տանը (մեկ այլ տարբերակի համաձայն՝ ձկնորսի)։ Այդ երկրի արքան իշխանի եղբայրն էր։ Նա սիրահարվել էր Դանայային, բայց վերջինս չէր սիրում նրան, և արքան որոշում է Պերսևսին տալ այնպիսի հանձնարարություն, որ վտանգի նրա կյանքը։ Այդ ժամանակ ինքը կամուսնանա անպաշտպան ու միայնակ մնացած Դանայայի հետ։ Նրան ուղարկում են բերելու Գորգոն Մեդուզայի գլուխը. սա մի հրեշ էր, որի հայացքից մարդը քարանում էր։

Աֆինան ու Հերմեսը օգնում են Պերսևսին։ Նիմֆաները նրան նվիրում են գլխարկ և սանդալներ, կամ Հերմեսն է նվիրում սաղավարտ և սանդալներ[2], իսկ Հեփեստոսը՝ ադամանդե մանգաղ[3]: Պերսևսը կիսով չափ Հերմեսի եղբայրն էր։ Վերջինս սաղավարտը[4] ստացել էր Հադեսից։ Գորգոնա Մեդուզայի հետևից գնալիս նա անցնում է հիպերբորեոսների երկրով, ովքեր այծեր[5] էին զոհաբերում Ապոլլոնին։

Պերսևսը և Մեդուզան

Աստվածների խորհրդով հերոսը սկզբում այցելում է երեք գուշակ քույրերին՝ Գրայրներին, որոնք միասին ունեին ընդամենը մեկ աչք ու մեկ ատամ, որ հերթով գործածում էին պետք եղած ժամանակ։ Պերսևսը խորամանկությամբ նրանցից հափշտակում է աչքն ու ատամը՝ փոխարենը տալով թևավոր սանդալները, կախարդական պարկը և Հադեսի անտեսանելի գլխարկը։ Գրայները Պերսևսին ցույց են տալիս Մեդուզայի տեղը։ Հերմեսը Պերսևսին նվիրում է մի կեռ դանակ։ Զինված Պերսևսը հասնում է Գորգոնների մոտ։ Պերսևսը կարողանում է կտրել երեք քույրերից մահացու Մեդուզայի գլուխը՝ Աթենասի նվիրած փայլուն վահանի արտացոլանքի շնորհիվ, քանի որ չէր կարող նայել հրեշին։ Մեդուզա քույրերից Պերսևսը թաքնվում է անտեսանելի գլխարկի շնորհիվ՝ թաքցնելով ավարը ուսապարկում։ Տունդարձի ճանապարհին Եթովպիայում (խոսքը չի վերաբերում իրական երկիր Եթովպիային, այլ Միջերկրական ծովի ափին գտնվող Իյոպպա քաղաքին) Պերսևսը ազատում է արքայի դստերը՝ Անդրոմաքեին, որը գտնվում էր Օրակուլ հրեշի մոտ։ Սպանելով հրեշին՝ նա կնության է վերցնում Անդրոմաքեին։ Հրեշին սպանելուց հետո լվացվում է Իյոպպա քաղաքում գտնվող մի ջրափոսում, որից հետո այն արյան գույն է ստանում[6]:

Հասնելով Սերիֆ՝ Պերսևսը Դանայային գտնում է տաճարում։ Նա թաքնվում էր Պոլիդիկտեսի հետապնդումներից։ Պերսևսը, Պոլիդիկտեսին և նրա կողմնակիցներին ցույց տալով Մեդուզայի գլուխը, քարացնում է։ Դրանից հետո կղզու տիրակալ է դարձնում Դիկտիսիոսին։ Ըստ մեկ այլ տարբերակի Պերսևսը քարացնում է կղզու ողջ բնակչությանը։ Այս պատմությունը դարձել է պոետների ստեղծագործության թեմա, որոնք հիշատակում էին քարքարոտ[7] Սերիֆ կղզու մասին։

Դանայան և Պերսևսը որոշում են այցելել Ակրիսիոսին, բայց նա, հիշելով գուշակության մասին, նրանց տուն չի թողնում։ Անցնում են տարիներ։ Մի ագամ խաղերի ժամանակ Պերսևսը սկավառակը պատահաբար նետում է հանդիսատեսի կողմը, որոնց մեջ էր նաև Ակրիսիոսը։ Սկավառակը դիպչում է նրան և տեղնուտեղը սպանում։ Ըստ Սոֆոկլեսի՝ Պերսևսը Ակրիսիոսին սպանում է սկավառակի երրորդ նետումից[8]:

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Corinthian Vase depicting Perseus, Andromeda and Ketos.jpg

Պապի պատահական սպանությունից հետո, չցանկանալով կառավարել Արգոսը, Պերսևսը գահը թողնում է ազգակիցներին, իսկ ինքը գնում է Տիրինֆ։ Դառնալով Տիրինֆի արքան՝ ամրացնում է Միդեան և Միկենան և Արգոսի թագավորությունը հանձնում Մեգապենֆոսին։ Տարբեր կարծիքների համաձայն՝ Միկենան հիմնադրելիս կորցնում է թրի պատյանը, կամ գտնում է սունկ և ջուր է խմում դրանով[9]: Ապեսանտ լեռան վրա առաջին անգամ Զևսին զոհ է մատուցում։ Միկենայի մոտ գտնվող ավերակներում գտնվել է Պերսևսի ստորգետնյա ակունքը[10]:

Անդրոմաքեն[11] Պերսևսին պարգևում է Գորգաֆոնա[12] դստերը և վեց որդիներին՝ Պերսին, Ալքեոսին, Սֆենելոսին, Էլեյոսին, Մեստորին և Էլեկտրիոնին։ Նրա որդին է համարվում նաև Էրիֆրասան։ Ավագ որդին՝ Պերսը, համարվում է պարսիկ ժողովրդի նախահայրը, Ալքեոսը՝ Ամֆիթրիոնի հայրը, Սֆենելը[13]՝ Եվրիսֆեայի հայրը, Էլեկտրիոնը՝ Ալքմենեի։

Դիոնիսոսը[14] պատերազմում է Պերսևսի հետ, բայց հետո հաշտվում են, և Արգոսում կառուցվում է Դիոնիսոսի տաճարը։ Պերսևսը սպանում է Պրետեին, իսկ ինքը սպանվում է նրա որդու՝ Մեգապենֆոսի[15] ձեռքով։

Պերսևսից մինչև Հերակլեսի ժամանակաշրջանի բոլոր հերոսների արձանները գտնվում են Դելփիքում[16]: Աթենասի կամքով Պերսևսը դառնում է համաստեղության[3]: Գորգոնայի առասպելը պատկերված է Հերակլեսի վահանի վրա։ Պերսևսը[17] աչքի էր ընկնում վազքի մրցույթներում, որի հովանավորը Հերմեսն էր։

Պերսևսը Պրատինայի և Արիստիայի «Պերսևս», անհայտ հեղինակի «Պերսևս», Սոֆոկլեսի «Անդրոմաքե» ողբերգությունների գործող անձն է։

Կերպարը համաշխարհային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981-«Տիտանների հակամարտությունը» (ԱՄՆ), ռեժիսոր՝ Դեսմոնդ Դեվիս, Պերսևսի դերում՝ Գարրի Հեմլին
  • 2010- «Տիտանների հակամարտությունը» (ԱՄՆ), ռեժիսոր Լուի Լետերիե, Պերսևսի դերում՝ Սեմ Ուորտինգտոն
  • 2012- «Տիտանների ցասումը» (ԱՄՆ), ռեժիսոր՝ Ջոնաթան Լիբեսման, Պերսևսի դերում՝ Սեմ Ուորտինգտոն։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հենրի Լայոնա Օլդիի «Պերսևսի թոռը. Գիրք 1.Իմ պապը՝ Կործանիչ» (2011 թվական) ֆանտաստիկ վեպի գործող անձ։
  • Ռիկա Ռիորդանայի «Պերսի Ջեքսոնը և օլիմպիացիները» գրքի կենտրոնական հերոսն է Պերսևս Ջեքսոն անունով կիսաաստվածը։
Aquote1.png Այդ Պերսևսը միշտ հաղթում էր։ Դրա համար մայրս ինձ կոչեց նրա անունով, չնայած որ նա Զևսի որդին էր, իսկ ես՝ Պոսեյդոնի։
- «Պերսի Ջեքսոնը և ծովային հրեշը» գրքից
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мифы народов мира (энциклопедия). М., 1991-92. В 2-х т. Т. 2. С. 304-305, Любкер Фридрих Реальный словарь классических древностей. М., 2001. В 3-х т. Т. 3. С. 53
  2. Павсаний. Описание Эллады III 17, 3.
  3. 3,0 3,1 Псевдо-Эратосфен. Катастеризмы 22.
  4. Гай Юлий Гигин. Астрономия II 12, 1; Лихт Г. Сексуальная жизнь в Древней Греции. М., 2003. С. 397, из Псевдо-Климента Римского.
  5. Пиндар. Пифийские песни X 31-36
  6. Павсаний. Описание Эллады IV 35, 9.
  7. Страбон. География X 5, 10 (с. 487).
  8. Софокл. Ларисейцы, фр. 380 Радт.
  9. Павсаний. Описание Эллады II 16, 3
  10. Павсаний. Описание Эллады II 16, 6
  11. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 2, 6 далее
  12. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 4, 5
  13. Гесиод. Перечень женщин, фр.135 М.-У.
  14. Павсаний. Описание Эллады II 23, 8; Нонн. Деяния Диониса XLVII 770—812
  15. Гигин. Мифы 244
  16. Павсаний. Описание Эллады X 10, 5
  17. Гераклит-аллегорист. О невероятном 9