Համադրիասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համադրիասներ
The Hamadryad by Émile Bin.jpg
Էմիլ Բեն. «Համադրիաս», (1870)
Տեսակ group of Greek mythical characters
Ենթատեսակ Դրիասներ
Դիցաբանություն Հունական
Սեռ իգական
Կապված հասկացողություններ Դրիասներ
Hamadryads Վիքիպահեստում

Համադրիասներ (հին հուն․՝ Ἁμαδρυάδες), հին հունական դիցաբանության մեջ նիմփաների ծառային տեսակներն են։ Սրանք այն դրիասներն են, որոնք մահացել էին ծառների հետ[1]։

Պանը և համադրիասը, խճանկար, գտնվել է Պոմպեյում

Համաձայն հին հունական բանաստեղծ Փերենիկոսի Հերակլեացու, հերոսուհի Համադրիադան ծնել է իր եղբայր Օկսիլին (Օրեոսի որդին), մասնավորապես, դուստրեր Կարիային (ընկուզենի), Բալանին (կաղնի), Կրանիային (հոն), Մորեային (թթենի), Էգերային (բարդի), Պտելեային (թեղի), Ամպելային (խաղողի վազ) և Սիկային (թզենի), ովքեր բոլորով ստացան համադրիասի անունը[2]։

Մի քանիսի հայրը՝ Պորեբիան, կատարեց ցավոտ արարք, կտրելով մի կաղնի, որը աղաչել էր խնայել մի համադրաս։ Նրա համար, որ համադրիասի բնակավայր կաղնին կտրվել էր, նիմփան պատժեց հանցագործին և իր ժառանգներին։ Որպեսզի քավեր իր մեղքը, պետք է նիմփայի համար զոհասեղան կանգնեցներ և նրան զոհեր մատուցեր։ Երբ Էրիսիքտոնը հրամայեց Դեմետրայի անտառից կաղնի կտրել, դրանից արյուն ցայտեց, իսկ ճյուղերը գունաթափվեցին։ Դա նիմփայի արյունն էր, ով բնակվում էր կաղնու մեջ, մեռնելիս կանխագուշակեց սրբապիղծի հատուցումը նրան պատճառելով անհագ քաղցի մի զգացում։

Հայտնի է երկչոտ համադրիաս Սիրինգայի պատմությունը, ով եղեգի էր վերախվել, որպեսզի խուսափեր այծի ոտքերով Պանի հետ գրկախառնվելուց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.262; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 1, 5
  2. Афиней. Пир мудрецов III 14, 78b