Նեմեսիս (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեմեսիս
Statue Nemesis Louvre Ma4873.jpg
Հռոմեական մարմարյա քանդակ Եգիպտոսից, Մ. Թ. II դար (այժմ գտնվում է Լուվրում)
Տեսակ օվկիանուհիներ
Դիցաբանություն Հին հունական
Սեռ իգական
Հայր Էրեբոս[1][2] և Օվկիանոս[3]
Մայր Նիքս[4] և Տեթիս
Զավակներ Տելքիներ
Հատկանիշներ Ճակատագրի անձնավորում
Nemesis Վիքիպահեստում
Nemesis-Summer Garden-Saint Petersburg.jpg

Նեմեսիս (հին հուն․՝ Νέμεσις), հունական դիցարանի վրեժի թևավոր աստվածուհին, որը պատժում էր նրանց, ովքեր խախտում էին բարոյական և հասարակական նորմերը։[5][6] Նյուկտի[7] և Կրոնի[8] դուստրը (ըստ նախնական տարբերակի) կամ Օկեանի[9] դուստրը, իսկ ըստ որոշ այլ տարբերակների՝ Ֆեմիդայի և Զևսի դուստրը։ Երբեմն համարվել է նաև փերի։ Հիշատակվել է «Ոդիսական»-ում, բայց ոչ անձնավորված։

Որոշ առասպելների համաձայն՝ Նեմեսիսը համարվել է Հեղինեի մայրը (հայրը՝ Զևսը)։[10] Ըստ Ստասինի՝ Նեմեսիսին փորձում էր տիրանալ Զևսը, որը նրան հետապնդում էր թե ցամաքում, թե ջրում, որտեղ[11] և նա դարձավ ձուկ։

Ըստ Եվրիպիդեսի՝ Ափրոդիտեն Զևսի խնդրանքով դառնում է արծիվ և հետապնդում գերագույն աստծուն, որը դարձել էր կարապ։[12] Նեմեսիսը պաշտպանում է կարապին՝ դնելով ծնկներին, ապա քնում է։ Քնած ժամանակ Զևսը տիրանում է Նեմեսիսին։ Ըստ առասպելի՝ Նեմեսիսը դառնում է սագ և ձու ածում, իսկ կարապին և արծվին Զևսը դարձնում է համաստեղություններ։[13].

Այդ ձուն հետագայում կամ գտնում է Լեդան, կամ հովիվն է տալիս նրան, կամ էլ լքված է եղել Հերմեսի կողմից։ Այդ ձվից էլ հետագայում սերվել են Հեղինեն և Դիոսկուր եղբայրները։

Առասպելի որոշ տարբերակների համաձայն՝ Զևսը Լեդայի ամուսինն էր, իսկ Նեմեսիսը համարվում է աստվածացած Լեդան (Լեդան մահից հետո դարձել է Նեմեսիս)։ Ըստ առասպելի՝ Նեմեսիսը Ֆեմիդայի և Զևսի դուստրն է։

Նեմեսիսի տաճարը գտնվում է Ռամնուտում, նրա արձանը կերտել է Ֆիդիասը։ Նա պատկերված է սանձող (կշեռք, սանձ), պատժող (թուր կամ մտրակ), արագության (թևեր, ռազմակառք՝ լծված գրիֆներով) գործիքներով։ Նեմեսիսի կշեռքը հաճախ համարվել է Կշեռք համաստեղության նախատիպը։

Նեմեսիսը հիշատակվում է սիրային բանաստեղծություններում, նրան նվիրված են մի շարք օրհներգեր, Կրատինի «Նեմեսիս» կատակերգությունը։

Հին Հռոմում պաշտվում էր բանակի կողմից և համարվում էր գլադիատորների հովանավորը։

Նեմեսիսի անունով է կոչվում Նեմեսիս աստերոիդը՝ բացահայտված 1872 թ., ինչպես նաև Նեմեսիսի Արև գերաստղը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mythographus H. (unspecified title)
  2. Cicero (unspecified title)
  3. Pausanias (unspecified title)
  4. Hesiod (unspecified title)
  5. Любкер, Фридрих Реальный словарь классических древностей: в 3 т., 2001, т. 2, с. 445.
  6. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 10, 7; cм.: Нонн. Деяния Диониса XV 428.
  7. Гесиод. Теогония 223
  8. Гигин. Мифы. Введение 1
  9. Павсаний. Описание Эллады I 33, 3; VII 5, 3
  10. Павсаний. Описание Эллады I 33, 7
  11. Стасин. Киприи, фр.9 Бернабе
  12. Еврипид. Елена 17-21
  13. Псевдо-Эратосфен. Катастеризмы 25; Гигин. Астрономия II 8