Հեմերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեմերա
Ἡμέρα
William-Adolphe Bouguereau (1825-1905) - Day (1881).jpg
Հեմերա
Օրվա լույսի աստվածուհի, մարմնավորում է օրն
Դիցաբանություն՝ Հին հունական
Կյանքի ժամանակաշրջան՝ Անմահ
Անունը այլ լեզուներով՝ Hemera, Dies
Զբաղմունք՝ Օրվա լույսի աստվածուհի
Ծագում՝ Սկզբնական աստվածուհի
Հայր՝ Էրեբոս
Մայր՝ Նիկտա
Եղբայր՝ Եթեր
Ամուսին: Եթեր
Զավակներ՝ Տալլասա, Ուրանոս, Գեա, Տարտարոս
Պատկերներ Վիքիպահեստում?

Հեմերա (հին հունարեն՝ Ἡμέρα [hɛ ː Mera] օր) Հին հունական դիցաբանության մեջ օրվա մարմնացումն էր, Սկզբնական աստվածություններից մեկն էր։ Նա ցերեկվա, օրվա ժամանակի, օրվա լույսի աստվածուհի է, ըստ Հեսիոդի՝ Էրեբոսի և Նիկտայի (գիշերվա աստվածուհի) դուստրն է[1]։ Հեմերան նշված է CiceroDe Natura Deorum, որտեղ տրամաբանորեն որոշված է, Diesը (Հեմերա) աստված է այն դեպքում, եթե Ուրանոսն էլ աստված է[2]։

  • Բանաստեղծ Բաքիլիդեսը նշում է, որ նրա ծնողները Կրոնոսն և Նիկտա են
  • Սակայն Հիգինոսը նշում էր, որ նրա մայրը / հայրը եղել է Քաոսը, իսկ Նիկտան՝ քույրն էր։
  • Ըստ Ալոմանի՝ Էրեբոսի դուստրն է։

Հեմերան, նրա եղբայր Եթերի (Լույս) համ՝ կին, համ՝ քույրն է եղել, չնայաց վերջինն ոչ մի դեր չի խաղացել նրա պաշտամունքի մեջ։ Ըստ Հիգինոսին նրա երեխաներն էին՝ Ուրանոսը, Գեան և Տարտարոսը, Սկզբնական աստվածություններ, բայց Հեսիոդը նշում է միայն Տալլասային։

Համաձայն Հեսիոդի Թեոգոնիաին[3], Հեմերան լքում է Տարտարոսը, երբ Նիկտան գալիս է, իսկ երբ Հեմերան վերադարնում է, Նիկտան է հեռանում.

"Երբ Հեմերան է իջնում ​​է տուն, Նիկտան է դուրս է գալիս։"

Պավսանիասցին կարծես շփոթում նրան Էոսի հետ, երբ ասում է, որ նա (Էոսն) է փախցրել Կեփալոսին և իրենից ծնել Փաեթոնին [4]։ Պավսանիասցին Աթենքի արքայական սյունասրահի կղմինդրի ծածկի վրա պատկերված Էոսին, Կեֆալոսի հետ, նույնականացմում է Հեմերային հետ։ Նա կատարում է այդ նույնականացումը կրկին Ամիկլայում և Օլիմպիայում (որտեղ համարվում է Մեմնոսի [5] մայրը), հիմնվելով Էոսի արձանների և նկարազարդումների վրա։

  • Հռոմեական պանթեոմում հայտնի էր Դիես անվամբ։
  • Համարվում էր Հելիոսի ուղեկիցը։

Այլընտրանքային անվանումների ուղղագրությունը[խմբագրել]

Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Թարգմանությունը
Ἡμερα Dies Օր (Հեմերա)
Ἡμερη Dies (Hêmerê) Իոնյան ուղղագրությամբ
Αμερα Dies (Amera) Դորիական ուղղագրությամբ
Αμαρα Dies (Amara) Լոկրյան ուղղագրությամբ

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Гесиод. Теогония 124
  2. Cicero. De Natura Deorum, 3.17.
  3. Hesiod. Theogony, 744.
  4. Павсаний. Описание Эллады I 3, 1; III 18, 12; Гесиод, подложный фр.375 М.-У.
  5. Павсаний. Описание Эллады V 22, 2

Աղբյուրներ[խմբագրել]