Դրիասներ
Արտաքին տեսք
| Դրիասներ | |
|---|---|
| Տեսակ | հունական դիցաբանության կերպարների խումբ |
| Ենթատեսակ | Epigean?, tree spirit? և հունական նիմֆա |
| Դիցաբանություն | Հին Հունաստան |
| Սեռ | իգական |
Դրիասներ (հին հունարեն՝ Δρυάδες , δρῦς -ից՝ ծառ, կաղնի), նիմփաներ, ծառերի հովանավորներ։ Հույները հավատում էին, թե դրիասները ապրում և մեռնում են ծառի հետ միասին[1]։ Երբեմն դրիասներ կոչվել են համադրիասները (հուն. ծառի հետ միացածները)։ Համարվում էր, թե մարդիկ, որոնք ծառեր են խնամում, վայելում են դրիասների հատուկ հովանավորությունը։ Դրիասների կերպարը հաճախ է հանդիպում տարբեր ժամանակների արվեստի ու պոեզիայի մեջ։ Սիբելիուսը գրել է «Դրիասներ» սիմֆոնիկ պոեմը, Կ. Շիմակովսկին՝ «Դրիասները և Պանը» պիեսը ջութակի համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրիասներ» հոդվածին։ |
|