Եվնոմիա
Եվնոմիա | |
---|---|
![]() Էվնոմե վերեվում, Դիկե (աջ), Էյրենե և Թեմիս | |
Տեսակ | աստվածուհի և հունական դիացաբանության աստված |
Դիցաբանություն | Հին հունական |
Սեռ | իգական |
Հունական գրաձև | Εὐνομία |
Հայր | Զևս |
Մայր | Թեմիս |
Քույր | Դիկե, Էյրենե |
Քույր/Եղբայր | Էյրենե և Դիկե |
Հատկանիշներ | իրավունքի եւ օրենսդրության աստվածուհի |
![]() |
Եվնոմիա', Էվնոմիա (հին հունարեն՝ Εὐνομία, «օրինականություն»), հին հունական դիցաբանության մեջ հորաներից մեկը, Զևսի և Թեմիսի դուստրը, իրավունքի և օրենսդրության աստվածուհի։ Մուսաների ուղեկիցը։ Նա իր քույրերի՝ Դիկեի և Էյրենեի հետ հետևում էր օրենքների կատարմանը և Օլիմպոսի դարպասի պահապաններն են։ Երբեմն կարող է ընկալվել որպես «Լավագույն կառավարման».հոմանիշ։ Դիցաբանության մեջ գոյութուն ուներ ևս մեկ Եվնոմիա՝ Հերմես և Ափրոդիտեի դուսրտը, բայց պարզ չէ, նրանք նույն աստվածուհիներն են, թե լրիվ տարբեր։
Հորաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էվնոմիան իրավունքի և օրենսդրության աստվածուհին էր և պատկանում էր հորաների Երկրորդ Սերնդին, իր քույրեր՝ Դիկե և Էյրենեի հետ միասին։ Լինելով օրենքի և կարգի պահպանության աստվածուհի, պահպանում էր հասարակության կայունությունը, ինչի համար վայելում էր գլխավորապես՝ Աթենք, Արգոս և Օլիմպիա քաղակներում մեծ հարգանք։
Ըստ Պինդարի՝
![]() |
Էվնոմիա և անպիղծ շատրվան քույր՝ Դիկե, վստահ աջակցում էին քաղաքներին;
և Էյրենե՝ երրորդ քույրը, ով տնօրինում էր մարդկության հարստությունը-- Ֆեմիդայի երեք փառահեղ իմաստուն-խորհրդական դուստրեր[1]։ |
![]() |
Էվնոմիա, Դիկե և Էյրենե անուները ձևավորում են Հենդիատրիս՝ Կարգ, Արդարություն և Խաղաղություն։

Սպարտայում, Էվնոմիան ընդունվում էր որպես հավասարակշռության գաղափար, սպարտացիների և պերիակացիների միջև։
Աստղագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էվնոմիան Ընտանիք S-տեսակի աստերոիդներ անվանվել են նրա պատվին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Grimal, Pierre, The Dictionary of Classical Mythology, Wiley-Blackwell, 1996, ISBN 978-0-631-20102-1. "Horae" p. 217
- Smith, William; Dictionary of Greek and Roman Biography and Mythology, London (1873). "Horae"
|