Էրատո (մուսա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրատո (այլ կիրառումներ)
Էրատոյի արձանը

Էրատո (հին հուն․՝ Ἐρατώ՝ «սիրելի»), հունական դիցաբանության մեջ սիրո և կրքահարույց քերթության մուսան, Զևսի և Մնեմոսինեի դուստրը[1]։ Պատկերվում էր քնարը ձեռքին երիտասարդ կնոջ կերպարանքով։ Էրատոյի կերպարը հաճախ է հանդիպում պոեզիայում (Էրատոյի քնքուշ բարեկամ... Ալեքսանդր Պուշկին, «Փոքր քաղաք. Վոլտերի մասին»)[2]։

Մուսայի անունով է կոչված Էրատո (62) աստերոիդը՝ հայտնաբերված 1860 թ.։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1
  2. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 88։