Հարմոնիա (դիցաբանություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարմոնիա (այլ կիրառումներ)
Հարմոնիա (հին հունարեն՝ Ἁρμονία՝ համաձայն, ներդաշնակ), հունական դիցաբանության մեջ համաձայնության, երջանիկ ամուսնունթյուն մարմնավորող աստվածուհին, իրար «հակադիր» աստվածություններ Արեսի և Աֆրոդիտեի դուստրը[1], մեկ այլ վարկածով՝ Զևսի և Էլեկտրայի դուստրը[2], Կադմոսի կինը։
Հարմոնիայի և Կադմոսի հարսանիքին ներկա են եղել Օլիմպոսի բոլոր աստվածները։ Ինքն Ապոլլոնը հարսանիքին կիթառ էր նվագում, իսկ Մուսաները՝ ձայնակցում փողերով։ Հերմեսը Հարմոնիային նվեր ընծայեց քնար, Դեմետրան՝ ցորենի բերք, Կադմոսը դեռատի կնոջը նվիրում է Հեփեստոսի պատրաստած կախարդական մանյակը, որը հետագայում ճակատագրական դեր է խաղացել Յոթն ընդդեմ Թեբեի արշավանքի ընթացքում և դարձել է Ալկմեոնի կործանման պատճառը։ Նրա որդիները մանյակը հետագայում ընծայաբերում են Դելփյան սրբավայրին[3]։
Դիցաբանական կերպարի անունով է կոչված Հարմոնիա (40) աստերոիդը՝ հայտնաբերված 1856 թ.։ Անվանումն ընտրվել է ի նշանավորումն 1853-1856 թթ. Ղրիմի պատերազմի ավարտի[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гармония, в мифологии // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Мифы народов мира. Москва, 1991-92, том 1, с.266.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հեսիոդոս. «Թեոգոնիա» 937։
- ↑ Диодор Сицилийский. Историческая библиотека V, 48-49:
- ↑ Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 126-127։
- ↑ Schmadel, Lutz D. Dictionary of Minor Planet Names. — Fifth Revised and Enlarged Edition. — B., Heidelberg, N. Y.: Springer, 2003. — P. 19.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարմոնիա (դիցաբանություն)» հոդվածին։ |
|