Պրոմեթևս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Պրոմեթևս (այլ կիրառումներ)
Արծիվը ծվատում է Պրոմեթևսի լյարդը

Պրոմեթևս (հին հուն․՝ Προμηθεύς), հին հունական դիցաբանության մեջ՝ տիտաններից մեկը, մարդկանց արարիչ և պաշտպան։ Ըստ առասպելի՝ ծեփել է մարդկանց կավից, իսկ Աթենասը նրանց մեջ կյանք է շնչել։ Պրոմեթևսը մարդկային տոհմի հովանավոր ու դաստիարակն էր վերջինիս գոյության առաջին շրջանում։ Օլիմպոսից կրակը գողանալու և մարդկանց նվիրելու համար Զևսը դաժանորեն պատժեց նրան՝ գամելով Կովկասյան լեռներին։ Զևսի ուղարկած արծիվն ամեն օր ծվատում էր նրա լյարդը, որը գիշերվա ընթացքում նորից վերականգնվում էր։ Պրոմեթևսի տանջանքներին վերջ տվեց Հերակլեսը, որն իր ճանապարհորդություններից մեկի ժամանակ հանդիպեց նրան ու ազատեց շղթաներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 442 CC-BY-SA-icon-80x15.png