Ագլայա
Jump to navigation
Jump to search

Անտոնիո Կանովա. Քարիտներ
Ագլայա (հին հուն․՝ Ἀγλαΐα), հին հունական դիցաբանությունում[1] երեք Քարիտներից ամենակրտսերը[2], Զևսի և Եվրինոմեի դուստրը (կամ Հերայի), Եփրոսինայի և Թալիայի քույրը։ Անունը բառացիորեն նշանակում է «մաքուր, փայլուն»: Հեսիոդոսի «Թեոգոնիայում» Ագլայան Հեփեստոսի կինն է, ումից ունեցել է 4 դուստր։ Որոշ հեղինակների մոտ Ագլայան Հեփեստոսի երկրորդ կինն է, ում կնության էր առել Ափրոդիտեից բաժանվելուց հետո, երբ վերջինս դավաճանել էր նրան Արեսի հետ[3]։
Դիցաբանական կերպարի անունով է կոչված Ագլայա (47) աստերոիդը՝ հայտնաբերված 1857 թվականին:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Мифы народов мира. М., 1991-92.
- ↑ Theoi.com: Kharis Algaia
- ↑ Hesiod, Theogony 945
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Grimal, Pierre, The Dictionary of Classical Mythology, Wiley-Blackwell, 1996, 978-0-631-20102-1. "Charites" p. 99
- Smith, William, Dictionary of Greek and Roman Biography and Mythology, London (1873). "Charis"