Jump to content

Թանատոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թանատոս
Տեսակհունական դիացաբանության աստված և մահվան աստված
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
Երևի համընկնում էՄահվան կերպար և Mors?
ՀայրԷրեբոս
ՄայրՆիքս
Քույր/ԵղբայրՀիպնոս
ԿողակիցMacaria?
ԶավակներLyncus?
Ասպարեզմահ
 Thanatos Վիքիպահեստում
Հիպնոսն ու Թանատոսը

Թանատոս (հուն՝ Θάνᾰτος, մահ), քնի աստված Հիպնոսի երկվորյակ եղբայրը։ Հին աշխարհում կային հավատալիքներ, որ միայն նրանից է կախված մարդու մահը։ Այս տեսակնետն առաջին անգամ արտահայտել է Եվրիպիդեսը «Ալկեստիդա» գրքում, որտեղ պատմվում է այն մասին, որ Սիզիփոսին հաջողվեց մի քանի տարով շղթայել Թանատոսին, ինչի արդյունքում մարդիկ դարձան անմահ[1]։

Այսպես մնաց այնքան ժամանակ, մինչև Արեսը Զևսի հրամանով չազատեց Թանատոսին, քանի որ մարդիկ սկսել էին զոհեր մատուցել Ստորերկրյա թագավորության աստվածներին։ Հիպնոս աստվածը միշտ հետևում, ընկերակցում է նրան. շատ հաճախ հին հեթանոսական սկահակներին նրանք պատկերվում էին միասին։

Թանատոսի կերպարը նշանակալից չափով ստեղծվել է պոեզիայի ու բանահյուսության միջոցով։ Ըստ Հեսիոդոսի Թանատոսը Նիկսի (Գիշերվա) որդին է, Կիրոսների և Հիպնոսի եղբայրը։ Թանատոսը երկաթե սիրտ ունի և ատելի է աստվածներին։ Նա աստվածների մեջ միակն է, որ ընծաներ չի սիրում։ Ողբերգություններում Թանատոսը ներկայացվում է սև թիկնոցով, թևերով և հնձող սրով։ Թանատոսի պաշտամունքը գոյություն է ունեցել Սպարտայում։ Նա պատկերվել է որպես թևավոր պատանի, հանգած ջահը ձեռքին։ Սիսիփոսի մասին առասպելում Թանատոսը զավեշտական կերպար է, որին հիմարացնում է խորամանկ մարդը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Анастасия, Александрова. «Танатос: Греческий пантеон богов: Мифологическая энциклопедия». myfhology.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  • Դիցաբանական բառարան, «Լույս», Երևան, 1985, էջ 93։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանատոս» հոդվածին։