Հիպնոս (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիպնոս (այլ կիրառումներ)
Հիպնոս
Տեսակհունական դիացաբանության աստված
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
Հունական գրաձևհին հունարեն՝ Ὕπνος
Երևի համընկնում էՍոմնուս
Զբաղմունքքնի աստված
ՀայրԷրեբոս
ՄայրՆիքս
ԱմուսինՊասիփայա
ԶավակներՄորփեոս, Օնիր, Phantasos? և Phobetor?
Ատրիբուտներկակաչի գլխիկը, ոչ մեծ եղջյուրը
 Hypnos Վիքիպահեստում

Հիպնոս (հին հունարեն՝ Ὕπνος - «քուն»), հին հունական դիցաբանությունում[1] քնի անձնավորումը, Նիքսի և Էրեբոսի որդին[2]։ Թանատոսի (Մահվան), մոյրաների (ըստ Հեսիոդոսի), Նեմեսիսի, Էրինիների, Քարոնի և Նիքսի մյուս զավակների եղբայրը։ Հիպնոսը հանգիստ է, խաղաղ։ Նրան ենթարկվում էին նույնիսկ աստվածները։ Պատկերվում էր որպես թևավոր պատանի. նրան պատկերել են նաև քնած տղայի տեսքով։ Հիպնոսի ատրիբուտներն են՝ կակաչի գլխիկը և ոչ մեծ եղջյուրը։

Ըստ Հեսիոդոսի՝ Հիպնոսն ապրում է աշխարհի եզրին[3] և նրան երբեք չի նայում Արև-Հելիոսը։

Հոմերոսի մոտ նա ապրում էր Լեմնոս կղզում և հանդես էր գալիս որպես Զևսի սուրհանդակ[4]։ Մինչ Հերան հետապնդում էր Հերակլեսին, Հիպնոսը քնեցնում է Զևսին։ Զևսի զայրույթից Հիպնոսին փրկում է մայրը՝ Նիքսը, որին Զևսը չէր համարձակվի վիրավորել։ Երկրորդ անգամ Հիպնոսը քնեցնում է Զևսին կրկին Հերայի խնդրանքով, որպեսզի հնարավորություն տա հույներին ճակատամարտում հաղթելու տրոյացիներին։ Որպես պարգև արած գործի համար՝ Հերան խոստանում է Հիպնոսին՝ կնության տալ քարիսներից ամենակրտսերին՝ Պասիփայային[5]։

Օվիդիուսը իր «Կերպարանափոխություններում» նկարագրում է քարանձավ կիմերների երկրում, որտեղ բնակվում էր Հիպնոսը և որտեղ իշխում էր հավերժական մթնշաղը։ Այդտեղից էր հոսում մոռացության աղբյուրը և քարանձավում հիասքանչ մահճակալին քնած էր Հիպնոսը[6]։

Աստվածության անունից է առաջացել «հիպնոս» բառը։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպնոսին է նվիրված LXXXV օրփեոսյան հիմնը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.305, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.157
  2. Հեսիոդոս. Թեոգոնիա 212
  3. Հեսիոդոս. Թեոգոնիա 756.762-763
  4. Հոմերոս. Իլիական II 7
  5. Նոննուս. Գործք Դիոնիսոսի XXXI 122
  6. Օվիդիուս. Մետամերֆոզներ XI 592—622
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպնոս (դիցաբանություն)» հոդվածին։