Փոբոս (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոբոսը հոր հետ կառքի վրա

Փոբոս (հին հուն․՝ Φόβος - «վախ»), աստվածություն հունական դիցաբանությունում, վախի անձնավորումը, պատերազմի աստված Արեսի և Ափրոդիտեի որդին[1], Դեյմոսի (Սարսափ) և Հարմոնիայի եղբայրը։ Ուղեկցել է հորը ճակատամարտերի ժամանակ[2]։ Էրինիների ուղեկիցը[3]։

Կիպսելոսի դագաղի վրայի Ագամեմնոնի վահանին Փոբոսը պատկերված է առյուծի գլխով[4]։

Ասաֆ Հոլլը, 1877 թ. հայտնագործելով Մարսի արբանյակները, դրանք կոչեց Ֆոբոս և Դեյմոս՝ հունական աստվածությունների անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հեսիոդոս. Թեոգոնիա 934.
  2. Հոմերոս. Իլիական IV 440.
  3. Նոննուս. Գործք Դիոնիսոսի XX 37.
  4. Պավսանիաս. Հելլադայի նկարագրությունը V 19, 4.