Խթոնյան աստվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խթոնյան աստվածներ, (հուն․ χθών,- հող, բողբոջ), շատ հավատալիքներում և դիցաբանություններում աստվածներ են, ովքեր իրենց են վերագրում ստորերկրյա աշխարհի ուժերը և գտնվում են մարդկանց աշխարհի ու երկնային թագավորության տակ - «ստորերկրյա թագավորություն»։ Կենդանիների մեջ նրանց ներկայացուցիչները համարվում են տարբեր հրեշները, ձկների մեջ՝ «վտանգավոր միջատները», իսկ թռչունների մեջ՝ ագռավները, կաչաղակները, ճնճղուկները, և այլն։

Ավելի ուշ նրանք դարձան պանթեիստական հավատալիքի անբաժանելի մասը, երբեմն նրանց մեջ գրավելով գերակշռող դիրք (մինչև նրանց երկրպագումը ինչպես երկնային և արեգակնային աստվածների)։

Պրոֆեսոր Վ․Գ․Բորոուխովիչը նշում է, որ «խթոնյան աստվածների մասին ներկայացումների մեջ գտել են բնության և երկրի կենդանարար ուժերի մասին մտքերի արտացոլումներ, բոլոր շնչավորների նախնիներ և միաժամանակ տարրեր, որտեղ վերադառնում է ամենը, իր կյանքի ցիկլը վերջացնելուց հետո»[1]։

Խթոնյան աստվածների վառ օրնակներ են համարվում․

Պերսեփոնեն և Հադեսը

Ինչպես նշում է Ա․Ֆ․Լոսևը, հունական դիցաբանության ծովերի աստված Պոսեյդոնը - «հին տղամարդկային խթոնյան աստվածություն է, տիրապետող յուրահատուկ իշխանության՝ ավելի ուշ փոխադրված արական նահապետական հերոսի աստիճանի, ով ղեկավարվում էր Զևսի կողմից, և այլևս չի զբաղեցրել գերակշռող տեղ, մնալով անփոփոխ ընդդիմության մեջ Օլիմպոսում»[2]։

Ըստ որոշ հավաստիացումների, Պիթոնի և Ապոլլոնի մասին առասպելը արտացոլում է օլիմպական աստվածների հաղթանակը հին խթոնյան աստվածների նկատմամբ։[3]։

Նշվում է, որ օլիմպաբնակների անվանումը կիրառվել է, որպեսզի ընդգծի հակադրությունը նրանց և խթոնյանների միջև։[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]