Ներեուհիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովացուլ հեծած ներեուհին

Ներեուհիներ (հին հուն.՝ Νηρηΐδες ), ծովային ոգիներ են` նիմփաներ, ծովային աստված Ներևսի և Դորիսի դուստրերը։ Ըստ Հոմերոսի նրանք թվով երեսունչորսն են (ըստ ուրիշ առասպելների` հարյուրից ավել, առավել հաճախ` 50)։
Ներեուհիները ապրում են ծովի խորքում, իրենց հոր ապարանքի արծաթե քարանձավում, մանում են ոսկե իլիկներով, շուրջպար են բռնում ալիքների տակտով, իսկ լուսնկա գիշերներին դուրս են գալիս ափ, որտեղ երգում ու պարում եւ մրցում են տրիտոնների հետ։
Ներեուհիները բարյացակամ են մարդկանց հանդեպ, նավազներին օգնում են վտանգի պահին (նրանք օգնել են արգոնավորդներին` հաղթահարելու Պլանկտաները, Հեփեստոսի կռած զենքը հասցրել են Աքիլլեսին և այլն)։
Առավել հայտնի ներեուհիներ են`

Ներեուհիներին մեծարում էին կղզիների և Հունաստանի առափնյա շրջանների բնակիչները։ Ներեուհիները պատկերվում էին թեթևազգեստ գեղանի աղջիկների տեսքով, շրջապատված ծովային հրեշներով, առավել հաճախ դելփինների կամ տրիտոնների ուսերին։ Հայտնի են Գալատեյայի և Պոլիփեմոսի պատկերով որմնանկարներ (Պոմպեյ) և այլն։ Պոեզիայում ներեուհիները ծովային ալիքների անձնավորումն են։