Օլթի (գետ)
(Վերահղված է Գլավկոսից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օլթի (այլ կիրառումներ)
Օլթի | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 144 կմ |
Գետաբերանի տեղակայում | Ճորոխ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Թորթում, Ալբալըկյայլա, Անզավ, Անզովի, Բուտ Կալա, Գելուտ, Գորնիս, Էնգաուտ, Սիվրի գետ, Բերդավանք, Բողազ, Փանասկերտ, Գերեզմանոց, Գինեգոցի գետ, Ավատոստ, Արտոստ, Ակջուր և Օշխ |
Երկիր | Թուրքիա |
Երկրամաս | Արդվինի մարզ |
Ջրահավաք | Սև Ծովի ջրավազան և Ճորոխի ավազան |
Օլթի , Բոխա, Բողխա, Բուղխա, Գրավկոս, Ուղթիս, Ողթյաց գետ, Օլթիի գետ, Օլթիի ջուր, գետ Թուրքիայում, Ճորոխի աջ վտակը։ Սկիզբ է առնում Ծիրանյաց լեռներից, հոսում նեղ կիրճով մինչև Օլթի քաղաքը։ Երկարությունը 144 կմ է։ Սնումը ձնաանձրևային է։ Ձախից ընդունում է Թորթում գետը և թափվում Ճորոխ։ Տեր-Հակոբյանն նույնացնում է Գլավկոս գետի հետ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 462 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |