Jump to content

Թորթում (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թորթում (այլ կիրառումներ)
Թորթում
Բնութագիր
Երկարություն112
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԿոփա լեռնաշղթայի արևելյան լանջեր
ԳետաբերանՕլթի
Գետաբերանի տեղակայումՕլթի գետ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԳեճիկ, Զիարեթ, Էյրիչայիր, Էշկիձոր, Գիսխի, Գյոյ, Գասերիկ, Ազորդ, Աբեռնեսի դուռ, Ալունձոր, Ախպիորչայ, Զինակեր և Օթղա
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԵրկրամասԱրդվինի մարզ և Էրզրումի մարզ
ՋրահավաքՍև Ծովի ջրավազան և Ճորոխի ավազան

Թորթումը գետ է թուրքական լեռնաշխարհում, Օլթիի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Կոպա լեռնաշղթայի արևելյան լանջերից։ Նրա երկարությունը մոտավորապես 112 կմ է, իսկ ավազանի մակերեսը՝ 2100 կմ²։ Հոսում է հարավ արևմուտքից հյուսիս արևելք, ընդունում է բազմաթիվ վտակներ, անցնում խոր կիրճով, ապա Թորթում լճով։ Այն դուրս է գալիս լճից և կազմում եռաստիճան ջրվեժ, որն ունի 45 մ լայնություն և մոտավորապես 48 մ բարձրություն։ Ապրիլ-մայիսին հիմնականում անձրեւոտ է եւ հեղեղված։ Թորթումի ավազանը թուրքական բարձրավանդակի ամենագեղեցիկ վայրերից է։ Այն ծածկված է անտառներով, կան բազմաթիվ զառիթափ հովիտներ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 206