Թորթումի ջրվեժ
Թորթումի ջրվեժ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ջրվեժ |
Երկիր | ![]() |
Մասն է | Թորթում |
Թորթումի ջրվեժ (թուրք.՝ Tortum Şelalesi), խոշոր ջրվեժ Հայկական լեռնաշխարհում, գտնվում է Թուրքիայում[1]:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թորթումի ջրվեժը գտնվում է Էրզրումի մարզի Թորթումի շրջանում՝ Էրզրում քաղաքից 105 կմ հյուսիս[2]:
1960 թվականին Թորթում գետի վրա կառուցում են համանուն ջրամբար և ջրաէլեկտրակայան: Պատնեշի կառուցումից հետո ջրվեժի ջրերը սնվում են ջրամբարից: Հիմնականում մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում է առատորեն գործում, երբ ջրամբարում ջրի մակարդակը բարձր է: Տարվա մնացյալ եղանակներին ջրվեժը հիմնականում բարակում, ցամաքում կամ չի գործում:
Ջրվեժի լայնությունը 21 մետր[3] է, իսկ բարձրությունը՝ 48 մետր:
Թուրքիայում այս ջրվեժը և հարակից գեղատեսիլ վայրերը լայն ճանաչում ունի և զբոսաշրջիկների մեծ հոսք կա այստեղ[4]: Ստեղծվել են աստիճաններ և դիտահարթակներ տուրիստների համար[5]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Turkey Being a Tourist in (2017-07-27)։ «The Beauty of Erzurum; Tortum Waterfall»։ Medium (անգլերեն)։ Վերցված է 2020-05-31
- ↑ «Tortum Waterfall, Erzurum | Go Turkey Tourism»։ www.goturkeytourism.com։ Վերցված է 2020-05-31
- ↑ «TORTUM ŞELALESİ»։ Kültür Portalı։ Վերցված է 2020-05-31
- ↑ «'Tortum Şelalesi' ziyaretçilerini cezbediyor»։ www.aa.com.tr։ Վերցված է 2020-05-31
- ↑ «Tortum Şelalesi»։ erzurum.ktb.gov.tr։ Վերցված է 2020-05-31
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- www.baliklikoyu.com Archived 2009-02-01 at the Wayback Machine.
- Tortum Belediyesi
- Uzundere Belediyesi
- Tortum Kaymakamlığı
- Erzurum
- Uzundere Kaymakamlığı
- Atatürk Üniversitesi Erzurum Tanıtım Yazısı
- Kültür ve Turizm Bakanlığı Erzurum İli Web Sitesi
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թորթումի ջրվեժ կատեգորիայում։ |