Jump to content

Թորթում (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թորթում (այլ կիրառումներ)
Թորթում
Տեսակլիճ
Երկիր Թուրքիա[1]
ՎարչատարածքԷրզրումի մարզ[1]
Քարտեզ
Քարտեզ

Թորթում, լիճ Հայկական լեռնաշխարհում, համանուն գետի հովտում։

Գտնվում է 1000 մ բարձրության վրա։ Երկարությունը մոտ 12 կմ է, առավելագույն լայնությունը՝ մոտ 1 կմ, մակերեսը՝ 8,0 կմ², խորությունը՝ մինչև 100 մ։ Առաջացել է Թորթում գետի հունը երկրաշարժի փլվածքներով արգելափակվելու հետևանքով (1791)։ Լճակը սեղմված է արևելքից՝ Թեյուն, արևմուտքից՝ Մագնուտ կամ Վանուց անտառապատ, գեղատեսիլ լեռների մեջ։ Հյուսիսում լճակից արտահոսող ջուրը ջրվեժով թափվում է գետը՝ առաջացնելով հոյակապ տեսարան։ Թորթումի ջրվեժի անկման բարձրությունը 70 մ է, լայնությունը՝ 48 մ։ Ջրի առաջացրած դղրդյունը լսելի է մոտ 20 կմ հեռավորությունից։ Թորթումի լիճը հարուստ է ձկան մի քանի տեսակներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորթում (լիճ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 206