Մինոտավրոս
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Մինոտավրոս | |
|---|---|
| Տեսակ | առասպելական մարդ-կենդանի հիբրիդ և Հին հունական դիցաբանության կերպար |
| Դիցաբանություն | Հունական դիցաբանություն |
| Սեռ | արական |
| Անվանված է | Մինոս |
| Երևի համընկնում է | Asterion? |
| Սպանված է | Թեսևս[1] |
| Հայր | Կրետական ցուլ |
| Մայր | Պասիֆայա |

Մինոտավրոս (հին հունարեն՝ Μῑνώταυρος , Մինոսի ցուլը), ըստ հին հունական դիցաբանության՝ մարդու մարմնով և ցուլի գլխով հրեշ, որը ծնվել է Կրետեի Մինոս արքայի կնոջ՝ Պասիփայեի և Պոսեյդոնի կողմից ուղարկված ցուլի ոչ բնական խառնակության արդյունքում։ Պատմվում է, որ Պասիփայեն իր նպատակին հասնելու համար մտել է փայտից շինված մի կովի մեջ։ Մինոտավրոսն ապրում էր Մինոսի հրամանով Դեդալոսի կողմից կառուցված լաբիրինթոսի մեջ՝ սնվելով այն պատանիներով ու աղջիկներով, որոնց աթենացիները տալիս էին Մինոսին որպես հարկ։ Սպանվել է աթենական հերոս Թեսևսի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինոտավրոս» հոդվածին։ |
| ||||||||||