Կրետեական ցուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրետեական ցուլ
Ταύρος της Κρήτης
Կրետեական ցլի մենամարտը հին հունական առասպելական հերոս Հերակլեսի հետ
Տեսակդիցաբանական կերպար
Ենթատեսակցուլ
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
Կյանքի ժամանակաշրջանԱրխաիկ ժամանակաշրջան
ԾագումԿրետե
ԶավակներՄինոտավրոս
 Cretan Bull Վիքիպահեստում

Կրետեական ցուլ, հայտնի է նաև որպես Մարաթոնյան ցուլ (հին հունարեն՝ Ταύρος της Κρήτης), առասպելական կենդանի, ըստ հին հունական դիցաբանության՝ Կրետեի թագավոր Մինոսի ցուլը։ Եվրիպիդեսը գրում է այն մասին, որ կրետեական ցլին երկիր է ուղարկել Զևսը՝ որպես ընծա գեղեցկուհի Եվրոպային։ Շատ պատմիչներ նաև պնդում են, որ երկիր ուղարկված կենդանին եղել է նույն ինքը Զևսը՝ ցլի կերպարանք ընդունած[1]։

Ըստ մեկ այլ աղբյուրի՝ կրետեական ցլին երկիր է ուղարկել ծովերի տիրակալ Պոսեյդոնը։ Կրետեի արքա Մինոսը պետք է ընծայեր այդ ցուլն աստվածներից որևէ մեկին, սակայն ափսոսալով որոշում է աստվածներին զոհաբերել իր նախիրի շարքային անասուններից մեկը։ Տեսնելով սա, Պոսեյդոնը լցվում է բարկությամբ և խելագարություն տալիս ցլին։ Վերջինս ազատվում է կապանքներից և ոչնչացնում իր ճանապարհին ընկած ամեն ինչ, սակայն որոշ ժամանակ անց սպանվում է առասպելական հերոս Թեսևսի կողմից։

Պատմիչներից մեկը գրել է, թե կրետեական ցուլը՝ տավրոսը, եղել է Կնոսոսի հերոսներից մեկը, ով ժամանակ առ ժամանակ առևանգել է տեղի երիտասարդ աղջիկներին, այդ թվում՝ արքայադուստր Եվրոպային։ Շուտով ցուլը սիրահարվում է գողացված գեղեցկուհի Պասիֆայայի վրա, ումից էլ ծնվում է նրանց որդին՝ Մինոտավրոսը։

Հերակլեսի և ցլի մենամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերակլեսն իր սխրագործությունների ի կատար ածման ճանապարհին հանձնարարություն է ստանում մեկնել Կրետե և Միկենե բերեր այն ցուլը, որը Կրետե էր ուղարկել Պոսեյդոնը, քանզի վերջինս բնաջնջում էր ողջ շրջակայքը։ Հերակլեսը բռնում է ցուլին և զսպում նրան, իսկ այնուհետև ցուլի մեջքին բազմած կտրում է Կրետեից Պելեպոնես տանող ծովի ջրերը։ Էվրիսթևսը վախենում է ցուլն իր ախոռում պահելուց և ազատ արձակեց նրան։ Կատաղի ցուլը սուրալով շարժվում է դեպի Ատտիկա, որտեղ նրան սպանում է աթենական առասպելական հերոս Թեսևսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ինչ էին պատմում հին հույները իրենց աստվածների և հերոսների մասին», Հին հունական լեգենդներ և առասպելներ, Նիկոլայ Ալբերտովիչ Կուն, 1989, Երևան «Լույս»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրետեական ցուլ» հոդվածին։