Դեդալոս
| Դեդալոս | |
|---|---|
| Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
| Սեռ | արական |
| Երեխաներ | Իկարոս[1][2] |
| Մասնագիտություն | ճարտարապետ |
Դեդալոս, հին հունական ավանդազրույց։ Աթենացի ավանդական ճարտարապետ Դեդալոսը, իբր, նախանձից սպանելով իր աշակերտին, փախել է Կրետե, որտեղ Մինոս թագավորի հրամանով Մինոտավրոս հրեշի համար կառուցել է Լաբիրինթոս։ Բայց երբ Մինոսի դուստր Արիադային սովորեցրել է հրեշին սպանած Թեսևսին Լաբիրինթոսից ազատելու հնարը, Իկարոս որդու հետ բանտարկվել է Լաբիրինթոսում։ Այնտեղից փախել են Դեդալոսի պատրաստած արհեստական թևերով։ Պատանի Իկարոսը շատ է մոտեցել արևին, հալվել են թևերի փետուրներն ամրացող մոմերը, և նա ընկել է Էգեյան ծով։ Հայրը որդուն թաղել է մերձակա կղզում, որն այնուհետև կոչվել է Իկարիա։ Կրետեի հին արձանագրություններում Դեդալոսը հիշվում է որպես արհեստները հովանավորող աստվածություն։ Հետագայում երբեմն նույնացվել է Հեփեստոսին։ Հնագույն շատ կոթողնոր վարագրվել են Դեդալոսին։ Իսկ աթենացի արվեստագետ Դեդալյանների տոհմը նրան համարել է իր նախնին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Любкер Ф. Daedalus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 369.
- ↑ Encyclopedia of Ancient Deities — 1 — Jefferson: McFarland & Company, 2000. — P. 138. — 597 p. — ISBN 0-7864-0317-9
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեդալոս» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |