Լաբիրինթոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լաբիրինթոս (այլ կիրառումներ)
Լաբիրինթոսի դասական օրինակ
Cretan լաբիրինթ կազմել է 2500 այրվող tealights է կենտրոնի քրիստոնեական մեդիտացիա եւ հոգեւոր թեմի Limburg է Սուրբ Խաչ եկեղեցու Մայնի Ֆրանկֆուրտ-Bornheim
Թեսևսը սպանում է Մինոտավրոսին լաբիրինթոսի կենտրոնում (հին հռոմեական խճանկար)
Միջնադարյան լաբիրինթոս

Լաբիրինթոս (հին հունարեն՝ λαβύρινθος), բազմաթիվ, խճճված միջանցքներով բարդ կառույց։ Հույն և հռոմեացի հեղինակները (Հերոդոտոս, Դիոդորոս, Պլինիոս, Ստրաբոն և ուրիշներ) հիշատակում են մի քանի լաբիրինթոսներ։ Կրետե կղզու լաբիրինթոսը (նույնացվում է Կնոսոսի հռչակավոր պալատին), ըստ ավանդազրույցի, Մինոս թագավորի հրամանով Մինոտավրոս հրեշի համար կառուցել է Դեդալոսը։ Եգիպտոսի լաբիրինթոսը (Ֆայումի մոտ), որն ուներ շուրջ 2 հազար սենյակ, հավանորեն կառուցվել է Ամենեմհետ III փարավոնի ժամանակ (մ.թ.ա. XIX դ.)։ Սամոս կղզու լաբիրինթոսը (մ.թ.ա. VI դ.) կառուցել է Պոլիկրատոս միապետը։ Իտալիկյան լաբիրինթոսը (Կլուզիում քաղաքի մոտ) ենթադրում են, որ եղել է Ետրուրիայի Պորսենոս թագավորի (մ.թ.ա. VI դ.) դամբարանը։

Լաբիրինթոս է կոչվում նաև գունավոր քարերից ձևավոր շարված հատակ։ Բնորոշ է գոթական ոճի հասուն շրջանին (XIII - XIV դդ.), հատկապես Ֆրանսիայի մի քանի տաճարներին (Շարտր, Ռեյմս, Ամիեն, Սենտ-Օմեր և այլն)։ Նման տիպի լաբիրինթոսներ չեն պահպանվել, հայտնի են XVIII դ. հետազոտողների գծանկարներից (մասամբ պահպանվել է Շարտրի տաճարի լաբիրինթոսը)։

Փոխաբերական առումով «լաբիրինթոս» նշանակում է խառնակ, անելանելի վիճակ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ Լաբիրինթոս Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 466