Պլինիոս Ավագ
Պլինիոս Ավագ լատ.՝ Gaius Plinius Secundus | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ոչ վաղ քան 23 и ոչ ուշ քան 24 |
Ծննդավայր | Կոմո, Միլանի դքսություն[1][2][3][…] |
Մահացել է | 79[4][1][3][…] |
Մահվան վայր | Ստաբիի, Հին Հռոմ[3][2][5][…] |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ազգություն | հին հռոմեացիներ |
Մայրենի լեզու | լատիներեն |
Երկեր | Pliny, Natural History? |
Մասնագիտություն | գրող, պատմաբան, բնագետ, ռազմական գործիչ, բանաստեղծ և փիլիսոփա |
Զբաղեցրած պաշտոններ | Procurator? և praefectus classis? |
Plinius Maior Վիքիպահեստում |
Պլինիոս Ավագ, իսկական անունը՝ Գայոս Պլինիոս Սեկունդոս (լատ.՝ G. Plinius Secundus, ոչ վաղ քան 23 и ոչ ուշ քան 24, Կոմո, Միլանի դքսություն[1][2][3][…] - 79[4][1][3][…], Ստաբիի, Հին Հռոմ[3][2][5][…]), հռոմեացի գրող-գիտակ, Պլինիոս Կրտսերի հորեղբայրը և հոգեհայրը։
Ծառայել է Հռոմում հռենոսյան հեծելազորում (45-57), Ներոն կայսեր օրոք (57-68) հեռացել հասարակական քաղաքական կյանքից։ Վեսպասիանոս կայսեր օրոք (69-79) Պլինգիոս ավագ պրոկուրատոր էր Գսղլիայում, Իսպանիայում, Աֆրիկայում, ապա՝ կայսերական (Վեսպասիանոսի, այնուհետև Տիտոսի) խորհրդատու։ Շնչահեղձ է եղել Վեզուվի հրաբխային ժայթքման ժամանակ։
Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից մեզ է հասել 37 գրքից բաղկացած «Բնական պատմություն» հանրագիտարանային բնույթի երկասիրությունը։ Այն կարևորագույն աղբյուր է բնագիտության վերաբերյալ անտիկ պատկերացումների ուսումնասիրության համար։ «Բնական պատմությունը» ոչ ծավալուն, սակայն խիստ կարևոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի պատմական աշխարհագրության վերաբերյալ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Enciclopedia Treccani (իտալ.) — Istituto dell'Enciclopedia Italiana, 1929.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 AA.VV. Dizionario di Storia (իտալ.) — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
- ↑ 5,0 5,1 5,2 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 330)։ ![]() |