Մարկոս Անտոնիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկոս Անտոնիոս
Marcus Antonius
M Antonius.jpg
Հյուպատոս
 մ. թ. ա. 34
Տրիումվիր
մ. թ. ա. 43 - 33
Հյուպատոս
 մ․ թ․ ա․ 44
Magister equitum
մ․ թ․ ա․ 48 - 47
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և զինվոր
Քաղաքացիություն Հին Հռոմ
Ծննդյան օր հունվարի 14, մ. թ. ա. 83
Ծննդավայր Հռոմ
Վախճանի օր օգոստոսի 1, մ. թ. ա. 30 (53 տարեկան)
Վախճանի վայր Ալեքսանդրիա
Հայր Q357585?
Մայր Q6485329?
Ամուսին Q13615026?, Q13534258?, Q233077?, Q229483? և Կլեոպատրա
Զավակներ Q458397?, Q576388?, Q460160?, Q233704?, Q229836?, Q40058?, Q351538? և Q350246?

Մարկոս Անտոնիոս[1] (մ.թ.ա. 83-30), հռոմեական քաղաքական գործիչ, զորավար։ Մոր կողմից եղել է Հուլիոս Կեսարի ազգականը։ Պաղեստինում և Եգիպտոսում պատերազմի ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ.թ.ա. 49-45-ի քաղաքական պատերազմում պաշտպանել է Հուլիես Կեսարին։ Մ.թ.ա. 43-ին, հանրապետական զորքերի պարտությունից հետո, Օկտիվիանոսի և Մարկոս Լեպիդոսի հետ կազմել է 2-րդ եռապետությունը։ Հռոմի տիրույթները բաժանելիս ստացել է արևելյան պրովինցիաները։ Մ.թ.ա. 37-ին ամուսնացել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ, վարել ցոփ կյանք, եղել բռնակալ, մղել զավթողական պատերազմներ, ջանացել ստրկացնել Արևելքի երկրները։ Մ.թ.ա. 39-ին պարթևներից գրավել է Ասորիքը։ Մ.թ.ա. 36-ին Հայաստանի վրայով արշավանքի է դուրս եկել պարթևների դեմ և օգոստոսին, Ատրպատականի Պրաասպա քաղաքի մոտ ծանր պարտություն կրելով, վերադարձել է Եգիպտոս։ Մ.թ.ա 34-ին ներխուժել է Հայաստան, ուխտադրժորեն ձերբակալել Արտավազդ Բ-ին։ Հայոց թագավորը տարվել է Եգիպտոս և գլխատվել մ.թ.ա. 31-ին։ Անտոնիոսը կողոպտել է Երիզայում գտնվող Անահիտ աստվածահու մեհյանը՝ հափշտակելով նրա ոսկեձույլ արձանը։ Անտոնիոսը Կլեոպատրային և նրանից ունեցած զավակներին է նվիրել Արևելքի մի շարք երկրներ. վեցամյա Ալեքսանդրը հռչակվել է Հայաստանի և Պարթևաստանի թագավոր, որոնք դեռ պետք է նվաճվեին։ Անտոնիոսի քաղաքականությունը պառակտեց եռապետությունը և նրա դեմ հանեց Հռոմի հասարակական կարծիքը։ Սենատը պատերազմ հայտարարեց Կլեոպատրային։ Մ.թ.ա. 31-ին, Ակտիում հրվանդանի մոտ, Օկտավիանոսը պարտության մատնեց Եգիպտոսի և Անտոնիոսի միացյալ նավատորմը։ Օկտավիանոսի զորքերը, մտնելով Եգիպտոս, պաշարեցին Ալեքսանդրիան, ուր և Անտոնիոսը ինքնասպանություն գործեց։ Անտոնիոսի գեղարվեստական կերպարը մարմնավորված է Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» դրամայում։

Ծագում, երիտասարդություն և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկոս Անտոնիոսը սերում է Հռոմում հայտնի ընտանիքից, որը պատկանում էր իշխող նեղ ազնվական ընտրախավին՝ նոբիլիտետին։ Նրա հայրը Մարկոս Անտոնիոս Կրետիկն էր (այսինքն՝ «Կրետացի»), մայրը՝ Յուլիան: Անտոնիոսները հին տոհմ էին, որի ներկայացուցիչները դեռևս մ. թ. ա. 5-րդ դարում Հռոմի Հանրապետությունում բարձր պաշտոններ էին զբաղեցնում։ Անտոնիոսներից մեկը մասնակցել է տասներկու աղյուսակների հայտնի օրենքների հրապարակմանը։ Հիմնականում դրանք տոհմի պատրիցիական ճյուղի ներկայացուցիչներ էին, իսկ պլեբեյական ճյուղը, որին պատկանում էին նաև Մարկոսի նախնիները, ավելի ուշ են նշանավորվել։ Միայն մ. թ. ա. 99 թվականին ապագա եռապետ Մարկոս Անտոնիոսի պապը, որին «Հռետոր» էին անվանում, ընտանիքում առաջինը հասավ հյուպատոսի, իսկ երկու տարի անց՝ ցենզորի պաշտոնին։ Մ. թ. ա. 87 թվականին, Գայոս Մարիոսի հրամանով[2], նրան մահապատժի ենթարկեցին, սակայն նրա որդուն հաջողվեց խուսափել հետապնդումից։ Հնարավոր է, ապագա եռապետի հայրն ու հղի կինը ստիպված են եղել թաքնվել[3]: Անտոնիոսները, հին հռոմեական շատ ընտանիքների նման, ունեին իրենց ծագման մասին մի ընդհանրական առասպել, ըստ որի իրենց տոհմի ծագումը կապում էին Հերակլեսի որդի Անտոնի հետ։

Անտոնիոսի մայրը սերում էր Հուլիոսների հին ազնվականական տոհմից և Հուլիոս Կեսարի ու Օկտավիանոս կայսեր հեռավոր ազգականներից էր։ Համենայն դեպս, Հուլիոսների այն ճյուղը, որին պատկանում էր Անտոնիոսի մայրը, Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի կողմնակից էր և սերտ հարաբերություններ չէր պահպանում Կեսարի և Օկտավիանոսի այն ազգականների հետ, որոնք Գայ Մարիայի կողմնակիցներն էին[4]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006). «Ավանդական և պատմական անձնանունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 56. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 
  2. Huzar E. Mark Antony: A Biography. — Minneapolis: University of Minnesota Press, 1978. — P. 14.
  3. Goldsworthy A. Chapter IV. The Orator, the Spendthrift and the Pirates // Antony and Cleopatra. — New Haven; London: Yale University Press, 2010. — P. 52–66.
  4. Huzar E. Mark Antony: A Biography. — Minneapolis: University of Minnesota Press, 1978. — P. 12.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png