Ծառայողներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ծառայողներ, ոչ ֆիզիկական, մտավոր աշխատանքով զբաղվող անձինք։

Բաժանվում են մի շարք խոշոր պրոֆեսիոնալ խմբերի՝

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայողների մասնագիտությունները տարածուն բնույթ են ստացել հասուն արդյունաբերական կապիտալիզմի փուլում, XIX դարի վերջին, հասարակական աշխատանքի բաժանման, կապիտալիստների կողմից վարձու աշխատողներին կառավարման ֆունկցիաներ տալու հետևանքով։ Կապիտալիզմի ժամանակ ծառայողների թվի ավելացման գործոններ են՝

Մարքսիզմը ծառայողներին համարում է ոչ թե դասակարգային, այլ պրոֆեսիոնալ կատեգորիա, որի ներկայացուցիչները տարբեր դիրքեր են գրավում կապիտալիստական հասարակության սոցիալական կառուցվածքում։ Կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց ուժեղանում է նրանց սոցիալական շերտավորումը։ Ծառայողների առանձին խմբերի աշխատանքի և կյանքի պայմանները տարբեր են։ Վարձու մասնագետները մեծ մասամբ պահպանում են իրենց արտոնյալ վիճակը, իսկ բազմաթիվ ծառայողների աշխատանքը պայմաններով և բնույթով նմանվում է արդյունաբերական բանվորների աշխատանքին։ Բանվորական միջավայրից սերած ծառայողների մեծ մասը գիտակցում է բանվոր դասակարգի հետ իր շահերի ընդհանրությունը և տնտեսական, սոցիալական ու քաղաքական պայքարում համագործակցում է նրա հետ։

Ծառայողները ԽՍՀՄ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ում և սոցիալիստական մյուս երկրներում ծառայողներն օգտվել են սոցիալական բոլոր նվաճումներից, աճել է նրանց նյութական բարեկեցությունը, թվաքանակը (ԽՍՀՄ-ում 1977 թվականին, 1940 թվականի համեմատ, ավելացել է 3 անգամ և կազմել 32 մլն), բարձրանում է կրթական մակարդակը, փոփոխվում պրոֆեսիոնալ կազմը։ Ծառայողները սոցիալիստական հասարակարգի ակտիվ կառուցողներ են, նրանց առաջավոր մասն ընդգրկված է մարքս-լենինյան կոմունիստական և բանվորական կուսակցությունների շարքերում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png