Ուսուցիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրեա երեխաները իրենց ուսուցչի հետ Սամարղանդում, 20-րդ դարի սկզբում։

Ուսուցիչը անձնավորություն է, որը կրթություն է տալիս աշակերտներին (երեխաներ) և ուսանողներին (չափահասներ)։ Ուսուցչի դերը հաճախ ֆորմալ է և իրականացվում է դպրոցում կամ պաշտոնական կրթության համար նախատեսված այլ վայրում։ Շատ երկրներում անձը, որն ուզում է ուսուցիչ դառնալ սկզբում պետք է համալսարանից կամ քոլեջից ուսուցչի վկայական ստանա։ Այս մասնագիտական որակավորումը կարող է ներառել մանկավարժություն՝ ուսուցանելու գիտություն։Եթե չլիներ ուսուցիչը, ապա չէր լինի նաև զարգացում( աճում):

Ուսուցիչը (որը նաև կոչվում է դպրոցի ուսուցիչ կամ, որոշ համատեքստերում, մանկավարժ) այն անձն է, որն օգնում է ուսանողներին ձեռք բերել գիտելիք, ունակություններ կամ արժանիքներ:

Ոչ պաշտոնապես ուսուցչի դերը կարող է ստանձնել յուրաքանչյուր ոք (օրինակ, գործընկերոջը ցույց տալով, թե ինչպես կատարել որոշակի առաջադրանք): Որոշ երկրներում դպրոցական տարիքի երիտասարդների ուսուցումը կարող է իրականացվել ոչ ֆորմալ պայմաններում, ինչպես ընտանիքում (տնային ուսուցում), այլ ոչ պաշտոնական միջավայրում, ինչպիսին դպրոցն է կամ քոլեջը:

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ուսուցիչ հոդվածին