Վեզուվի ժայթքում (79)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


նկ.1 «Պոմպեյի վերջին օրը», ռուս նկարիչ Կառլ Բրյուլովի գեղանկարը, 1833

Վեզուվի ժայթքում (79), 79 թվականի օգոստոսի 24-ին Նեապոլի մոտ տեղի ունեցած Վեզուվ հրաբխի ամենաաղետալի ժայթքումներից մեկը: Այդ աղետի հետևանքով հռոմեական Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիան քաղաքները (8 հազար բնակիչ), գտնվելով հրաբխի մոտակայքում, ամբողջովին ոչնչացվել են[1][2]: Վեզուվը ժայթքել է մինչև 33 կմ բարձրության հսկայական շիկացած ամպ, որը բաղկացած էր փոշուց, մոխրից և ծխից։ Ժայթքման ընթացքում շրջապատին տրվել է մեծ ջերմային էներգիա, որը գերազանցում էր այն էներգիային, որ անջատվել է Հերոսիմայի վրա ատոմային ռումբի պայթյունի հետևանքով[2][3]:

Համակարգված պեղումները Պոմպեյում սկսվել են 1860 թվականին, որոնց ժամանակ հայտնաբերվել են քաղաքի բնակիչների 40 մարմինները, որոնք թաղված էին մոխրի տակ[3]: Հնեաբանները պարզել են, որ Վեզուվի շրջակայքը լրիվ ոչնչացվել է[3][4]: Հռոմեական քաղաքական գործիչ, գրող Պլինիոս Կրտսերը եղել է աղետի ականատեսը և դա նկարագրել է իր նշումներում[4]:

...«վիթխարի սև ամպը արագ շարժվում էր...և նրանից դուրս էին գալիս կրակի երկար, ֆանտաստիկ լեզուները, որոնք հիշեցնում էին կայծակի բռնկումները, միայն շատ ավելի մեծ»...[5]

Նրա մորեղբայրը, Պլինիոս Ավագը, բնության ահեղ երևույթը ավելի լավ հետևելու համար, նավով չափից ավելի է մոտեցել աղետի վայրին, և Ստաբիոնում՝ արդեն ցամաքի վրա դարձել է իր հետաքրքրասիրության և մարդկանց օգնելու ձգտման զոհը, թունավորվելով ծծմբի գոլորշիացմամբ[6]:

Հրաբխի ժայթքումը պատճառ է դարձել Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիան քաղաքների, ինչպես նաև մի քանի փոքր գյուղերի և տների կործանման: Պեղումների ժամանակ պարզվել է, որ քաղաքները ամբողջովին պահպանել են իրենց սկզբնական տեսքով: Մոխրի բազմամետրանոց շերտի տակ գտնվել են փողոցներ, տներ ամբողջական կահավորանքով, մարդկանց և կենդանիների մնացորդներ, ովքեր չեն հասցրել փրկվել: Պոմպեյ քաղաքի 20 հազար բնակիչներից շենքերում և փողոցներում զոհվել է 2 հազար մարդ: Բնակիչների մեծամասնությունը քաղաքից հեռացել էր աղետից առաջ, սակայն գտածոները վկայում են նաև քաղաքից դուրս զոհերի մասին, այդ իսկ պատճառով տուժածների հստակ քանակը հայտնի չէ։ Իտալացի հնագետները սահմանել են, որ ժայթքման ժամանակ Պոմպեյի բնակիչների գլուխները բառացիորեն պոկվել են՝ նրանց արյունը եռացել է և վերածվել է գոլորշու[7]:

Ժայթքման բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեցող գնահատականներով, Պոմպեյում և Հերկուլանումում հրաբխային տաք գազափոշային հոսքի պատճառով առաջացած մոխրի առատ տեղումներից, որոնց ջերմաստիճանը հասել է մինչև 700°C, զոհվել է 16 հազար մարդ[8][9][10]: Վեզուվի նախորդ ժայթքման ժամանակ, որը տեղի է ունեցել բրոնզի դարում, ժայթքման առաջին փուում դուրս է նետվել 0,32 կմ³ սպիտակ պեմզա (սպիտակ պեմզայի փուլ), իսկ երկրորդի ժամանակ, հրաբխի ավելի ուժեղ պայթյունը բարձրացրել է 31 կմ բարձրությամբ Պլինյան ժայթքումը և 1,25 կմ³ մոխրագույն պեմզայի ժայթքումը (մոխրագույն պեմզայի փուլ)[11]։ 79 թվականի ժայթքումը դուրս է նետել 3 կմ³ տեֆրա, որը անձրևով թափվել է Պոմպեյի վրա, քաղաքը ծածկելով բազմամետրանոց շերտով: Ժայթքումը այնքան ուժեղ է եղել, որ մոխիրը հասել է մինչև Եգիպտոս և Սիրիա:

Շերտագրական ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

79 թվականի Վեզուվի ժայթքումը տեղի է ունեցել երկու փուլով[12]: Պլինյան ժայթքումը ձգվել է 18-20 ժամ, որից հետո իջել է հրաբխային տաք գազափոշային հոսք, անցել է մեծ տարածություն և գրեթե հասել է հռոմեական Միզենո քաղաքին, և երկրորդ փուլը՝ Պելեական ժայթքումը առաջացրել է ևս մեկ հրաբխային տաք գազափոշային հոսքերի շարք: Այդ հոսքերից երկուսը հասել են Պոմպեյ: Օպլոնտիսը՝ Պոմպեյից ոչ հեռու մի փոքրիկ քաղաք, և Հերկուլանումը, թաղվել են մանր մոխրի շերտի տակ:

Բրոնզի դարի և 79 թվականի Վեզուվի ժայթքումների շերտագրական ուսումնասիրությունները թույլ են տվել պարզել հրաբխի մոտալուտ ժայթքման ժամանակը[13]: 1944 թվականի ժայթքումից հետո Վեզուվը մնում է հանգիստ վիճակում: Գիտնականները ենթադրում են, որ հրաբուխը ինչքան երկար մնա հանգիստ վիճակում, հաջորդ անգամ այնքան ուժեղ կժայթքի, որը վտանգավոր կլինի հատկապես Վեզուվի շուրջը ապրող խիտ բնակեցված տարածքների համար[14]:

Ժայթքման ամսաթիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժայթքման ամսաթիվը ընդունված է համարել մ․թ. 79 թվականի օգոստոսի 24-ը: Այդ մասին վկայում են Պլինիոս Կրտսերի «Նամակների» հին ձեռագրերը: Այդ ամսաթիվը կասկածի տեղի է տալիս: Հնագետներն ուշադրություն են դարձրել այն բանին, որ մահացածների հագուստը կարված էր պինդ, հաստ կտորից, որը հարմար չէ շոգ օգոստոսին: Ինչպես նաև հաստատվել է, որ ողբերգական իրադարձությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ավարտվել է խաղողի, նռան և ընկույզի բերքահավաքը, որոնք չէին կարող հասունանալ օգոստոսին[15]: 2018 թվականին այսպես կոչվող «Այգի ունեցող տանը» գտել են ածուխով գրված մակագրություն. «16-րդ օրը մինչև նոյեմբերյան կալենդի»՝ օր, որը նշանակում էր նոր ամսվա առաջին օրը, այսինքն խոսքը գնում էր հոկտեմբերի 17-ի մասին: Ընդունված վարկած է, որ տունը վերանորոգվել է, և վերանորոգումը ավարտվել է տան երկու ուրիշ սենյակներում: Դրանից ելնելով մակագրությունը գրվել է աղետից մեկ շաբաթ առաջ, որը հավանաբար տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին, ոչ թե օգոստոսի: Այս վարկածի օգտին խոսում է նաև այն փաստը, որ այն ոչ հավերժական նյութը, ինչպես փայտածուխն է, չէր կարող պահպանվել պատի վրա մինչև հաջորդ տարի[16]:

Վեզուվի ժայթքումը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեզուվի ժայթքմանը նվիրվել են մի քանի գեղանկարներ.

  • «Պոմպեյի վերջին օրը»՝ Կառլ Բրյուլովի գեղանկարը (նկ.1), նկարված 1830-1833 թվականներին: Բրյուլովը այցելել է Պոմպեյ 1828 թվականին, կատարելով էսքիզներ Ք.հ. 79 թվականի Վեզուվ հրաբխի հանրահայտ ժայթքման և Պոմպեյ քաղաքի կործանման մասին գեղանկարի համար: Կտավը ներկայացվել է Հռոմում, որտեղ ստացել է քննադատների հիացական գնահատականները և ուղարկվել է Փարիզյան Լուվր: Այդ աշխատանքը դարձել է նկարչի առաջին գեղանկարը, արտասահմանում առաջացնելով մեծ հետաքրքրություն: Պարոն Վալտեր Սքոթը գեղանկարը անվանել է «անսովոր, էպիկական»
  • «Վեզուվի ժայթքումը»՝ նորվեգացի նկարիչ Յուհան Քրիստիան Դալի գեղանկարը: Կան այս նկարի տարբեր տարբերակներ: Երկուսը (43×67,5 սմ, 1820 և 98,3×137,5 սմ, 1821) պահվում են Կոպենհագենի Պետական արվեստի թանգարանում, մեկը՝ Մայնի Ֆրանկֆուրտի Շտեդելեվյան գեղանկարչական ինստիտուտում, ևս մեկը (93×138 սմ, մինչև 1823)՝ Օսլոյի Պետական պատկերասրահում:

Բացի դրանից Վեզուվի ժայթքման մասին նկարահանվել են մի քանի ֆիլմեր, «Պոմպեյի վերջին օրը» (իտալ.՝ «Gli ultimi giorni di Pompeii») նկարված 1926 թվականին և «Պոմպեյ», 2014 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Randy Alfred (2009-08-24)։ «Aug. 24, A.D. 79: Vesuvius Buries Pompeii»։ Wired։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-29-ին։ Վերցված է 2011-02-04 
  2. 2,0 2,1 Daniel Mendelsohn (2003-12-21)։ «The Age of Aquarii»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-29-ին։ Վերցված է 2011-02-04 
  3. 3,0 3,1 3,2 «Science: Man of Pompeii»։ Time։ 1956-10-15։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-29-ին։ Վերցված է 2011-02-04 
  4. 4,0 4,1 Andrew Wallace-Hadrill (2010-10-15)։ «Pompeii: Portents of Disaster»։ BBC History։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-29-ին։ Վերցված է 2011-02-04 
  5. «The Eruption of Mount Vesuvius, 79 AD»։ BBC։ 2007-10-29։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-29-ին։ Վերցված է 2011-02-04 
  6. Плиний Младший. Письмо к Тациту (Epist. VI,16)
  7. Археологи рассказали о последних минутах жителей Помпеев
  8. Lindsey Doermann (2010-12-27)։ «Top 10 worst eruptions of all time»։ Cosmos։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-29-ին։ Վերցված է 2011-02-04 
  9. Daniel Williams (2004-10-13)։ «Scientists Keep Tabs on Pulse of Mount Vesuvius»։ Washington Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-29-ին։ Վերցված է 2011-02-04 
  10. Raphael Kadushin (2003-09-13)։ «Pompeii and circumstance: what was hiding in the ruins»։ Orlando Sentinel։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-29-ին։ Վերցված է 2011-02-03 
  11. Raffaello Cioni; Sara Levi; Roberto Sulpizio Special Publications (und). — London: Geological Society, 2000. — Т. v. 171. — С. 159—177. — doi:10.1144/GSL.SP.2000.171.01.13
  12. Haraldur Sigurdsson; Stanford Cashdollar; Stephen R. J. Sparks The Eruption of Vesuvius in A. D. 79: Reconstruction from Historical and Volcanological Evidence(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — American Journal of Archaeology, Vol. 86, No. 1, 1982. — Т. 86. — № 1. — С. 39—51. — doi:10.2307/504292
  13. Dan Vergano (2006-03-06)։ «Earlier Mount Vesuvius blast should be warning to Naples»։ USA Today։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-29-ին։ Վերցված է 2011-02-05 
  14. John Roach։ «Eight dangerous volcanoes around the world»։ MSNBC։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-29-ին։ Վերցված է 2011-02-06 
  15. Итальянский археолог уточнил дату гибели Помпеи
  16. Найденная в Помпеях надпись может скорректировать дату извержения Везувия

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]