Յու-Ես-Եյ Թուդեյ
Յու-Ես-Եյ Թուդեյ անգլ.՝ USA Today[1][2] | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | օրաթերթ |
Լեզու | անգլերեն[2] |
Հիմնադրվել է | սեպտեմբերի 15, 1982 |
Հիմնադիր | Al Neuharth? |
Հրատարակիչ | Gannett Company |
Սեփականատեր | Gannett Company |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | ՄաքԼին[1] |
Գրասենյակ | Tysons, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ |
Տպաքանակ | 1 830 594[3] |
ISSN | 0734-7456 և 2165-1779 |
Պարգևներ | Philip Meyer Journalism Award? |
Կայք | usatoday.com(անգլ.), contentreserve.com/TitleInfo.asp?ID={8F97C8AF-E4D2-4A54-ACE4-53CC3DD547F0}&Format=304, cisweb.lexis-nexis.com/sourceselect/returnToSearch.asp?csisrc=8213&after=0:ALL, library.pressdisplay.com/pressdisplay/viewer.aspx?newspaper=USA+TODAY+US+Edition&cid=1152 և bibliothek.uni-regensburg.de/dbinfo/frontdoor.php?titel_id=7393 |
USA Today Վիքիպահեստում |
«Յու-Ես-Եյ Թուդեյ» (անգլ.՝ USA Today, թագմանաբար՝ «ԱՄՆ Այսօր»), ԱՄՆ-ի առաջին համազգային օրական թերթ: Հիմնվել է Վաշինգտոն շրջանում գործարար Էլ Նյուհարթի կողմից: Թերթի առաջին համարը թողարկվել է 1982 թվականի սեպտեմբերի 15-ին[4]: Տպվում է Միացյալ Նահանգների 37 տեղերում և հինգ տեղերում արտասահմանում: Առաջին գլխավոր խմբագիրն է եղել Ջոն Սայգենթալերը: Հրատարակչությունը պատկանում է Gannett Company մեդիա խմբին:
Մինչ USA Today թերթի հայտնվելը ԱՄՆ շուկայում թերթերի վաճառքները սեգմենտավորվում էին տարածաշրջանային սկզբունքով, ամեն մեծ քաղաքում ավելի շատ վաճառվում էր տեղական թերթը: Իր թերթի էջերին Նյուհարթը ամեն կերպ ընդգծում էր ազգի միասնությունը, աշխատելով ներկայացնել դա առանց որևէ տարածաշրջանային շեղումների: Խմբագրական սյունին զուգահեռ միշտ ներկայացվում է սյուն, որտեղ կարող էին իրենց կարծիքը ներկայացնել հակադարձ տեսակետի կրողները:
Ի հակադրություն գործարար թերթերի, այնպիսիք, ինչպիսին են The Wall Street Journal-ը և The New York Times-ը, չոր գործնական ոճին, USA Today-ը հրատարակվում է գունավոր լուսանկարներով և խոշոր գրաֆիկական պատկերներով, լայնորեն լուսաբանելով սպորտի և հայտնի մարդկանց կյանքի մանրամասները[5][6]: Մեծ տեղ էր տրվում հարցումների արդյունքների տպագրությանը:
2008 թվականի դրությամբ USA Today-ը շրջանցել է բոլոր ԱՄՆ թերթերը տպաքանակով, և անգլալեզու թերթերի մեջ զիջում էր միայն հնդկական The Times of India թերթին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.usnpl.com/addr/aaddressresult.php?id=3207
- ↑ 2,0 2,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0734-7456
- ↑ «Circulation numbers for the 25 largest newspapers»։ The Boston Globe։ 2010-10-25
- ↑ «Tysons Corner CDP, Virginia»։ United States Census Bureau։ Վերցված է մայիսի 7, 2009
- ↑ «Press Room : Press Kit»։ USA Today (Gannett Company)։ Վերցված է մայիսի 26, 2012
- ↑ Mario R. García (սեպտեմբերի 9, 2012)։ «USA TODAY turns 30: Part 1»։ García Media