Վեզուվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեզուվ
ՏեսակԳործող հրաբուխ, ստրատոհրաբուխ, տեսարժան վայր և լեռ
Երկիր Իտալիա
Վարչատարածքային միավորՆեապոլ (գավառ)
ԼեռնաշղթաQ3618573?
Բարձրությունը ծովի մակարդակից1281 մետր[1]
Հարաբերական
բարձրություն
1232 մետր[1]
Պահպանման տարածքVesuvius National Park?
Նյութtephrite?
Սմիթսոնիան կոդ211020
Վեզուվ (Իտալիա)##
Վեզուվ (Իտալիա)

Վեզուվ[2] (իտալ.՝ Vesuvio), գործող հրաբուխ Իտալիայի հարավում, Նեապոլ քաղաքից 15 կմ դեպի արևելք։ Բարձրությունը 1281 մետր է, խառնարանի տրամագիծը 750 մետր է։

Վեզուվ կրատերի ընդհանուր տեսքը

Ժայթքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան ենթադրություններ, որ Վեզուվի առաջին ժայթքումը տեղի է ունեցել մ. թ. ա. VIII դ.[3]։ Ուժեղ ժայթքումներ են եղել.

1944 թվականի ժայթքման ժամանակ լավան ոչնչացրել է Սան Սեբաստիան քաղաքը։ Այդ ժայթքումից հետո Վեզուվը գտնվում է թույլ ֆումարոլ գործունեության մեջ։

Կոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեզուվն առաջացնում է երեք կոն, որոնք, կարծես, դրված են մեկը մյուսի մեջ։ Արտաքին, ամենահին կոնի ներսում վեր է ցցվում ավելի բարձր և ավելի երիտասարդ հիմնական կոնը՝ բուն Վեզուվը (1277 մ)՝ գագաթի խառնարանով։ Վերջինիս հատակին պարբերաբար երևում է երրորդ՝ ժամանակավոր կոնը, որը ոչնչանում է առավել ուժեղ ժայթքումների ժամանակ (օրինակ, 1906 թվականին)։ Խառնարանում և թարմ լավային հոսքերում տեղ–տեղ դուրս են նետվում մինչև 400 °C ջերմաստիճան ունեցող ջրային գոլորշիներ և գազեր։

Հետաքրքիր է իմանալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեզուվում, մոտ 600 մ բարձրության վրա, կա հրաբխագիտական դիտակայան (1842 թվականից

Վեզուվիան, իդոկրազ, միներալ, բարդ բնական սիլիկատն իր անունը ստացել է Վեզուվ հրաբխի անունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 peakbagger.com
  2. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 48. ISBN 99941-56-03-9.
  3. ՀՍՀ
  4. Randy Alfred.Aug. 24, A.D. 79: Vesuvius Buries Pompeii. Wired ամսագիր, 2011 թվական փետրվարի 4
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։