Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ
Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Հիմնական կոնֆլիկտ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմ | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
![]() ![]() |
![]() | ||||||
Հրամանատարներ | |||||||
![]() ![]() |
![]() | ||||||
Կողմերի ուժեր | |||||||
«Մանհեթենյան ծրագիր» «509-րդ խառը ռազմաօդային խումբ» |
«Երկրորդ հրաման» | ||||||
Կորուստներ | |||||||
չկան | 90.000–166.000 Հիրոսիմայում 60.000–80.000 Նագասակիում |
Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ (համապատասխանաբար 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին), մարդկության պատմության մեջ միջուկային զենքի ռազմական կիրառման միակ օրինակները։ Այն իրականացվեց ԱՄՆ-ի Զինված ուժերի կողմից, Երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ փուլում (պաշտոնապես հայտարարված նպատակը Ճապոնիայի կապիտուլյացիան արագացն էր), Երկրորդ Համաշխարհային պատերազմի խաղաղօվկիանոսյան թատերաբեմի ռազմական գործողությունների շրջանակներում։
1945 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան B-29 «Enola Gay», ռմբակոծիչը, որն այդպես էր կոչվել անձնակազմի հրամանատարի գնդապետ Փոլ Թիբբեթսի մոր անունով (Էնոլա Գեյ Հագարդ), ճապոնական Հերոսիմա քաղաքի վրա նետեց 13-18 կիլոտոն տրոտիլի համարժեքությամբ ատոմային «Little Boy» («Փոքրիկ») ռումբը։ Երեք օր անց, 1945 թվականի օգոստոսի 9-ին «Fat Man» («Հաստլիկ») ատոմային ռումբը նետվեց Նագասակի քաղաքի վրա B-29 «Bockscar» ռմբակոծիչի հրամանատար օդաչու Չարլզ Սուինիի կողմից։ Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց Հերոսիմայում 90-166 հազար մարդ և Նագասակիում՝ 60-80 հազար մարդ։
Ճապոնիայի նկարիչներ, խաղաղության միջազգային մրցանակների դափնեկիրներ Իրի և Տոսիկո Մարուկին, ովքեր այդ ոճրագործության ականատեսներն էին և հետագայում կրեցին նրա սարսափելի հետևանքները, հետևյալ կերպ էին պատմում կատարվածը.
Օգոստոսի 7-ին ճապոնական կառավարությունը հայտնի ֆիզիկոս Իոշիո Նիշիուին ուղարկեց Հիրոսիմա, տեղում պարզելու համար կիրառված զենքի բնույթը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ հողը բարձր ռադիոակտիվություն ունի, և դա կասկած անգամ չթողեց, որ ատոմային ռումբ էր գցվել։
ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծությունների կրկնակի ցնցումը և ԽՍՀՄ-ի ընդդեմ Ճապոնիայի պատերազմի մեջ մտնելը 1945 թվականի օգոստոսի 9-ին խորը ազդեցություն գործեցին Ճապոնիայի վարչապետ Կանտարո Սուձուկիի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոգո Սիգենորիի վրա, որոնք եկան այն եզրակացության, որ Ճապոնիայի կառավարությունը պետք է վերջ տա պատերազմին[1]։
1945 թվականի օգոստոսի 15-ին Ճապոնիան հայտարարեց իր կապիտուլյացիայի մասին[2][3]։ Կապիտուլյացիայի մասին ակտը, որը ձևականորեն վերջ դրեց Երկրորդ համաշխարհային պատերազմին, ստորագրվեց 1945 թվականի սեպտեմբերի 2-ին։
Ճապոնիայի կապիտուլյացիայի հարցում ատոմային ռմբակոծության դերը և բուն ռմբակոծությունների էթիկական արդարացումները մինչ օրս սուր վեճերի առարկա են։
Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1944 թվականի սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի Հայդ պարկում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է կնքվել, ըստ որի նախատեսվում էր Ճապոնիայի դեմ ատոմային զենք կիրառել[4]։ 1945 թվականի ամռանը Ամերիկայի Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայի և Կանադայի աջակցությամբ Մանհեթենյան նախագծի շրջանակներում ավարտել են ատոմային զենքի առաջին գործող օրինակների ստեղծման նախապատրաստական աշխատանքները։
ԱՄՆ-ի՝ երեք ու կես տարվա Երկրորդ համաշխարհային պատերազմում ուղղակի մասնակցությունից հետո սպանվել է մոտ 200 հազար ամերիկացի, նրանցից կեսը՝ Ճապոնիայի դեմ պատերազմի ժամանակ։ 1945 թվականի ապրիլից-հունիս ընկած ժամանակահատվածում ճապոնական Օկինավա կղզու գրավման գործողության ժամանակ զոհվել է ավելի քան 12 հազար ամերիկյան զինծառայող, ևս 39 հազարը՝ վիրավորվել (ճապոնացիների կորուստները կազմել էին 93-110 հազար զինծառայող և ավելի քան 100 հազար քաղաքացիական անձինք)։ Սպասվում էր, որ Ճապոնիա ներխուժումը կհանգեցնի կորուստների, որոնք մի քանի անգամ ավելի մեծ կլինեն, քան Օկինավայում։
1945 թվականի մայիս․ թիրախների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ նիստի ժամանակ Լոս Ալամոսում (1945 թվական, մայիսի 10-11) Թիրախների ընտրության կոմիտեն՝ որպես թիրախ առաջարկում է ատոմային զենքը գործածել Կիոտո (խոշորագույն արդյունաբերական կենտրոն), Հիրոսիմա, Յոկոգամա (ռազմական արդյունաբերության կենտրոն), Կոկուրա (խոշորագույն ռազմական զինապահեստ) և Նիհիգատա (ռազմական նավակայան և մեքենայաշինության կենտրոն) քաղաքներում։ Կոմիտեն մերժեց միայն ռազմական նպատականերով զենքի կիրառման գաղափարը, քանի որ կար հավանականություն վրիպելու փոքր տարածքում՝ չշրջապատված լայնարձակ քաղաքային գոտիով[5]։
Թիրախների ընտրման հարցում մեծ նշանակություն տրվեց այնպիսի հոգեբանական գործոններին, ինչպիսիք են՝
- Հասնել առավելագույն հոգեբանական ազդեցության Ճապոնիայի դեմ,
- Առաջին անգամվա զենքի կիրառումը պետք է լիներ բավականաչափ նշանակալից՝ դրա կարևորությունը միջազգայնորեն ընդունելու համար։ Կոմիտեն նշեց, որ Կիոտոյի ընտրությունը խոսում էր այն մասին, որ դրա բնակչությունը ավելի բարձր կրթական մակարդակ ուներ և այդ պատճառով, ավելի լավ կարող էր գնահատել զենքի նշանակությունը։ Հիրոսիման էլ ուներ այնպիսի չափս և դիրք, որ ըստ հաշվարկների՝ շրջակա բլուրներից կիզակետվելու ազդեցությամբ, ժայթքման ուժը կարող էր մեծանալ[6]։
ԱՄՆ-ի ռազմական նախարար Հենրի Ստիմսոնը նշել է Կիոտոն՝ որպես մշակութային նշանակություն ունեցող քաղաք։ Էդվին Օ. Ռայշաուերի խոսքերով՝ Ստիմսոնը «գիտեր և գնահատում էր Կիոտոն դեռ մի քանի տասնամյակ առաջ այնտեղ անցկացրած մեղրամսի ժամանակներից»[7]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդր Կուզին - « Երբ աշխարհները հաղորդակցվում են»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sadao Asada. «The Shock of the Atomic Bomb and Japan’s Decision to Surrender: A Reconsideration». The Pacific Historical Review, Vol. 67, No. 4 (Nov., 1998), pp. 477—512.
- ↑ В. Молодяков. Советский Союз и капитуляция Японии(չաշխատող հղում) // Фонд стратегической культуры
- ↑ В. П. Зимонин. Советские войска на Дальнем Востоке ускорили завершение Второй мировой войны Archived 2011-11-10 at the Wayback Machine. // Военно-исторический журнал, 2005
- ↑ «О. А. Ржешевский «У истоков Холодной войны»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-25-ին։ Վերցված է 2015-04-13
- ↑ «Atomic Bomb: Decision—Target Committee, May 10–11, 1945»։ Արխիվացված է օրիգինալից 2005-08-08-ին։ Վերցված է 2015-07-22
- ↑ «"Summary of Target Committee Meetings on 10 and 11 May 1945"»։ National Security Archive (անգլերեն)։ George Washington University, США։ օգոստոսի 5, 2005։ Արխիվացված օրիգինալից 2012-01-27-ին։ Վերցված է 2010-03-27
- ↑ Reischauer, Edwin My Life Between Japan And America. — New York: Harper & Row, 1986. — С. 101. — 367 с. — ISBN 0060390549