Հերկուլանում[1], կամ Հերկուլանեում (Herculaneum), հին քաղաք Կամպանիայում (Իտալիա), Նեապոլի ծոցի ափին, Նեապոլից հարավ-արևմուտք, Վեզուվի ստորոտին։ Առաջացել է մ.թ.ա. 7-րդ դարում, որպես օսկերի բնակավայր։ Հետագայում Հերկուլանումում բնակվել են էտրուսկներ, հույներ։ Մ.թ.ա. 307-ից ենթարկվել է Հռոմին։ 79 թ., Վեզուվի ժայթքման հետևանքով, ավերվել ու ծածկվել է հրաբխային լավայի ու մոխրի 10–12 մ հաստությամբ շերտով։ Պեղվում է XVIII դարից։ Բացվել են հրապարակը, սյունասրահը, 3 հազար տեղանոց թատրոն, 2 բաղնիք, մարզադպրոց, բնակելի թաղամասեր, մերձքաղաքային առանձնատներ (որոնցից մեկում՝ հունական մագաղաթյա ձեռագրեր պարունակալ գրադարան), արվեստի ու կենցաղային առարկաներ և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։