Յուհան Քրիստիան Կլաուսեն Դալ
Յուհան Քրիստիան Կլաուսեն Դալ նորվ.՝ Johan Christian Klausson Dahl | |
---|---|
![]() | |
Ի ծնե | անգլ.՝ Johan Christian Claussen Dahl |
Ծնվել է | փետրվարի 24, 1788[1][2][3][…] |
Ծննդավայր | Բերգեն, Նորվեգիա[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 14, 1857[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Դրեզդեն, Գերմանական միություն[4][5] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և պրոֆեսոր |
Ժանր | բնանկար |
Թեմաներ | Նորվեգիա |
Ուշագրավ աշխատանքներ | Norwegian Mountain Landscape? և View of Dresden by Moonlight? |
Ուսուցիչ | Քրիստիան Ավգուստ Լորենցեն[6] |
Աշակերտներ | Johann Hermann Carmiencke?, Anton Dorph?, Heinrich Stuhlmann?, Thomas Fearnley? և Ernst Ferdinand Oehme? |
Պարգևներ | |
Ամուսին | Emilie von Block?[7] և Amalie von Bassewitz?[7] |
Զավակներ | Johann Siegwald Dahl?[8] և Caroline Elisabeth Dahl?[9] |
![]() |
Յուհան Քրիստիան Կլաուսեն Դալ (նորվ.՝ Johan Christian Klausson Dahl, փետրվարի 24, 1788[1][2][3][…], Բերգեն, Նորվեգիա[4] - հոկտեմբերի 14, 1857[1][2][3][…], Դրեզդեն, Գերմանական միություն[4][5]), նորվեգացի գեղանկարիչ, գրաֆիկ։ Նա համարվում է նորվեգական ազգային գեղանկարչության հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուհան Քրիստիան Կլաուսեն Դալը ծնվել է 1788 թվականի փետրվարի 24-ին Նորվեգիայի երկրորդ քաղաք Բերգենում։ Նկարչության դասեր առել է հայրենի քաղաքում նկարիչ Մյուլլերի մոտ 1808 թվականին։ 1811 թվականից ուղևորվում է Դանիա և ընդունվում է սովորելու Կոպենհագենի գեղարվեստի ակադեմիայում։
1817 թվականից Յուհան Քրիստիան Կլաուսեն Դալը այստեղ նկարչության դասարանում սկսում է ուսուցչությամբ զբաղվել։
Իսկ 1818 թվականիս ապրում ու ստեղծագործում է Դրեզդենում։
Հենց այս գերմանական քաղաքում Յուհան Քրիստիան Կլաուսեն Դալը ծանոթանում է գերմանացի գեղանկարիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի հետ։ Վերջինս մեծ ազդեցություն թողեց Յուհան Քրիստիան Կլաուսեն Դալի ստեղծագործական կյանքի վրա։
Յուհան Քրիստիան Կլաուսեն Դալի կտավներում զգացվում է գերմանական ռոմանտիզմի ազդեցությունը։ Ամառային ամիսներին նկարիչը հաճախակի էր այցելում հայրենիք։ 1820 թվականից սկսած ուղևորվում է Իտալիա և աշխատանքի անցնում Նեապոլում։ Այստեղ նա տարվում է բնատեսարաններով և սկսում է դրանք կտավին հանձնել։ Իտալիայում եղած տարիներին ստեղծում է իր լավագույն կտավներից մեկը՝ «Վեզուվի ժայթքումը», որի առաջին պլանում, ինչպես Ֆրիդրիխի կտավում, պատկերված են մարդիկ։
Յուհան Քրիստիան Կլաուսեն Դալն ապրել և ստեղծագործել է իտալական Մոնտե Սանտ Անջելո բնակավայրի արվարձանում։ Նկարիչը բազմաթիվ անգամներ ջրաներկով ու յուղաներկով պատկերել է իր վիլլայի պատշգամբից և պատուհաններից բացվող տեսարանները։ Ուսումնասիրելով հոլանդական գեղանկարչությունը, նա իր բնանկարներում հաճախակի է օգտագործում տոնայնությունը՝ գուներանգությունը։ 1826, 1834, 1839, 1844, 1850 թվականներին վերադարձել է Նորվեգիա։ Իսկ 1836 թվականից սկսել է դասավանդել Դրեզդենի գեղարվեստի ակադեմիայում։
1818 թվականին ստանում է հատուկ թոշակ դանիական արքայազն Ֆրեդերիկի կողմից և ուղևորվում է Սաքսոնիա ու հինավորվում Դրեզդենում։ Այստեղ Յուհան Քրիստիան Կլաուսեն Դալը միանում է ռոմանտիկ-նկարիչների խմբին, որը ձևավորվել էր Կասպար Դավիդ Ֆրիդրիխի շուրջ։
Շուտով նկարիչը ամուսնանում է Էմիլիա ֆոն Բլոկի հետ։ 1820-1823 թվականներին վերստին այցելում է Իտալիա։ Այստեղ հետաքրքրվում է անտիկ հնություններով և հիանալի բնատեսարաններով։ Հընթացս այդ այցելության, Յուհան Քրիստիան Կլաուսեն Դալը ստեղծում է բազմաթիվ էսքիզային աշխատանքներ, որոնք հետո կազմեցին նրա գլխավոր ստեղծագործությունների հիմքը։
1824 թվականին վերադառնում կրկին Դրեզդեն։ Այստեղ Ֆրիդրիխի հետ համատեղ ստանում է պրոֆեսորի կաֆեդրա տեղի Գեղարվեստի ակադեմիայում։ Դրանից հետո ևս մի քանի անգամ հայրենիք ու եվրոպական այլ երկրներ շրջագայություններ է կատարում։ Իմպրեսիոնիզմի ոճով ստեղծված նրա ստեղծագործությունները, որոնցում պատկերված է Նորվեգիայի բնությունը, մեծ հռչակ վայելեցին։
Յուհան Քրիստիան Կլաուսեն Դալը իր կտավներում պահպանել է XVII դարի հոլանդացի գեղանկարիչների ոճը։ Դալը հիմնականում վրձնին էր հանձնում լեռների, գետերի, դաշտերի, հովիտների ու նորվեգական լճերի տեսարանները։ Նկարչի կտավները հիմնականում համայնապատկերներ են։
1857 թվականի հոկտեմբերի 14-ին՝ վաթսունինը տարեկան հասակում Յուհան Քրիստիան Կլաուսեն Դալը կնքում է իր մահկանացուն գերմանական Դրեզդեն քաղաքում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրեդերիկսբորգ դղյակը մոտեցող ամպրոպի ժամանակ (Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան)
Լեռնայի տեսարան ջրվեժով (Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան)
Նավաբեկություն նորվեգական ծովափին (Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան)
Վեզուվի ժայթքումը (Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան)
Կոպենհագենը լուսնկա գիշերին (Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք))
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Johan Christian Dahl (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Johan Christian Clausen Dahl // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00045822
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Даль Юхан Кристиан Клаусен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.1st-art-gallery.com/Johan-Christian-Clausen-Dahl/Johan-Christian-Clausen-Dahl-oil-paintings-2.html
- ↑ https://www.kulturarv.dk/kid/VisWeilbach.do?kunstnerId=161&wsektion=uddannelse
- ↑ 7,0 7,1 https://nbl.snl.no/Johan_Christian_Dahl
- ↑ Union List of Artist Names — 2017.
- ↑ https://online-sammlung.hamburger-kunsthalle.de/de/objekt/E-5421/elbe-und-neustaedter-ufer-in-dresden-im-abendlicht?term=dahl&context=default&position=7
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Johann Christian Dahl. 1788—1857. Ein Malerfreund Caspar David Friedrich. Ausstellung (1988—1989). München, 1989.
- Caspar David Friedrich. Johann Christian Dahl. Zeichnungen der Romantik. Staatliches Museum Schwerin. Schwerin, 2001.
- P.Wegmann: Caspar David Friedrich to Ferdinand Hodler:A Romantic Tradition, Frankfurt-am-Main/Leipzig 1993
- N.Wolf: Malerei der Romantik, Köln 1999
- Die Welt der Malerei, Köln 1990.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Werkauswahl bei Bildindex der Kunst und Architektur, Deutsches Dokumentationszentrum für Kunstgeschichte - Bildarchiv Foto Marburg
- Werkauswahl bei The Metropolitan Museum of Art, New York (engl.)
- Biografi på kunstweb Archived 2004-09-12 at Archive.is
- Kunstnerregisteret Archived 2005-11-21 at the Wayback Machine. på Kulturnett.no
- I.C. Dahl- NRK fylkesleksikon
- j.c. dahl - Bergen Kunstmuseum Archived 2007-10-16 at the Wayback Machine.
- Verk av Johan Christian Dahl på nasjonalmuseet.no
- J.C. Dahl i Norsk kunstnerleksikon
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յուհան Քրիստիան Կլաուսեն Դալ կատեգորիայում։ |
- Փետրվարի 24 ծնունդներ
- 1788 ծնունդներ
- Բերգեն քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 14 մահեր
- 1857 մահեր
- Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Նորվեգացի նկարիչներ
- Ռոմանտիստ նկարիչներ
- Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամներ
- Դաննեբերգի ասպետական շքանշանակիրներ
- 19-րդ դարի նկարիչներ