Ավգուստո Սիկարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավգուստո Սիկարե
իսպ.՝ Augusto Ulderico Cicaré
Դիմանկար
Ծնվել էմայիսի 25, 1937(1937-05-25)
ԾննդավայրQ2889030?, Saladillo Partido, Բուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էհունվարի 26, 2022(2022-01-26)[1] (84 տարեկան)
Մահվան վայրSaladillo, Բուենոս Այրես, Արգենտինա[1]
Քաղաքացիություն Արգենտինա
Մայրենի լեզուիսպաներեն
ՄասնագիտությունQ10497074? և ճարտարագետ
 Augusto Cicaré Վիքիպահեստում

Ավգուստո Ուլդերիկո Սիկարե (մայիսի 25, 1937(1937-05-25), Q2889030?, Saladillo Partido, Բուենոս Այրես, Արգենտինա - հունվարի 26, 2022(2022-01-26)[1], Saladillo, Բուենոս Այրես, Արգենտինա[1], իսպ.՝ Augusto Ulderico Cicaré), արգենտինացի գյուտարար, ինժեներ և ավիակոնստրուկտոր, «Cicaré Helicópteros S.A». ընկերության հիմնադիր և առաջին նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիկարեն ստեղծել է իր առաջին «Cicaré CH-1» ուղղաթիռը 1958 թվականին[2][3]։ Այն եղել է Հարավային Ամերիկայում մշակված առաջին ուղղաթիռը։ 1960-ականների վերջին գյուտարարը մշակել է 4-հարվածանի V-աձև շարժիչ DKW մեքենաների համար, որը փորձարկվել է արգենտինացի մրցարշավորդ Խուան Մանուել Ֆանգիոյի կողմից[4]։ Մշակվել է նաև սպորտային տարբերակ, սակայն DKW-ի սնանկացումը հանգեցրել է նախագծի փակմանը։ 1972 թվականին Ավգուստո Սիկարեն ներկայացրել է երրորդ ինքնաթիռը՝ «Cicaré CH-3»[5]։

Ավգուստո Սիկարեն մշակել է իտալական «Heli-Sport» ընկերության «CH-7 Angel» և 2-տեղանոց «CH-7 Kompress» ուղղաթիռների նախատիպերը՝ «Dennis Vetters Mini-500», «Voyager-500»-ի հետ միասին[6]։

Կյանքի վերջին տարիներին նա աշխատել է ավիացիոն դիզայնի ոլորտում. 2010 թվականին ներկայացվեցվել են «Cicaré CH-7B և Cicaré CH-12» գերթեթև ուղղաթիռները և «Cicaré SVH-3» ուղղաթիռի սիմուլյատորը, որը 1998 թվականին հռչակվել է Արգենտինայի ազգային գյուտ։

Ավգուստո Սիկարեն մահացել է Բուենոս Այրես նահանգի Սալադիլո քաղաքում, 2022 թվականի հունվարի 26-ին, 84 տարեկան հասակում[7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին Ավգուստո Սիկարեն արժանացել է Խուան Մանուել Ֆանգիոյի մրցանակի, որը համարվում է արգենտինացի գյուտարարների բարձրագույն մրցանակը։ 1970 թվականին ճանաչվել է Արգենտինայի տասը ամենանշանավոր երիտասարդներից մեկը[4]։

1999 թվականին Սալադիլո տանող ճանապարհը կոչվել է Ավգուստո Սիկարեի անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://ar.motor1.com/news/563244/augusto-pirincho-cicare/
  2. Cicaré Helicopters Արխիվացված 2012-05-18 Wayback Machine, Helicopter History Site.
  3. Rotary Revolution Արխիվացված 2008-12-12 Wayback Machine Flightglobal.com, 22 Oct 2000.
  4. 4,0 4,1 Augusto Cicaré Արխիվացված 2011-10-02 Wayback Machine, Cicaré Helicopters.
  5. Jane’s 1971—1972, p. 3
  6. 10.04.2009 Современные ультралегкие вертолеты Часть 1 Արխիվացված 2011-11-03 Wayback Machine
  7. «Adiós a Augusto "Pirincho" Cicaré: falleció el genio de los helicópteros argentinos». Motor 1. 2022 թ․ հունվարի 26. Վերցված է 2022 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստո Սիկարե» հոդվածին։