Գայոս Օկտավիոս
Գայոս Օկտավիոս | |
![]() | |
Մասնագիտություն՝ | Ancient Roman politician և Ancient Roman military personnel |
---|---|
Ծննդյան օր | մ. թ. ա. 100 |
Ծննդավայր | Վելետրի, Հռոմ, Լացիո, Իտալիա |
Վախճանի օր | մ. թ. ա. 59[1] |
Վախճանի վայր | Նոլա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա[1] |
Դինաստիա | Octavii Rufi? |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Հայր | Gaius Octavius? |
Մայր | անհայտ |
Ամուսին | Ancharia? և Atia? |
Զավակներ | Octavia the Elder?, Octavia the Younger?[1] և Օկտավիանոս Օգոստոս[1] |
Գայոս Օկտավիոս (լատ.՝ Gaius Octavius, մոտ մ.թ.ա. 100 - 59 թվականներ), հռոմեացի սենատոր։ Ծագում է Օկտավիաների հին, հարուստ հեծյալների տոհմից։ Տոհմում առաջինն է, որ հասել է սենատորի աստիճանի։ Կայսր Օգոստոս Օկտավիանոսի հայրն է։
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օկտավիացիների նախահայրը՝ Գնեոս Օկտավիոս Ռուֆը, մ.թ.ա. 230 թվականին հասավ քվեստորի աստիճանի[2]։ Ռուֆն ուներ երկու որդի՝ ավագ որդին՝ Գնեոսը[3], որը եղել է Օկտավիացիների տոհմի «կոնսուլական» ճյուղի հիմնադիրը, և կրտսեր որդին՝ Գայոսը, որը եղել է տոհմի «հեծյալների» ճյուղի նախահայրը։ Վերջինս որպես զինվորական տրիբունա կռվել է Երկրորդ Պունիկյան պատերազմի ժամանակ և եղել է Օգոստոս Օկտավիանոսի նախանախանախապապը[4]։
Այս ճյուղի բոլոր ներկայացուցիչները կրում էին Գայոս անունը։ Օկտավիանոսի նախանախապապն ու նախապապն ապրում էին Վելետրիում և պաշտոններ չէին զբաղեցնում։ Պապը քաղաքային մագիստրատ էր։ Նա հասել է պատկառելի տարիքի` կուտակելով բավականաչափ կարողություն։ Նա լքել է որդուն` Հռոմեական կայսրության ապագա հիմնադրի հորը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ տարիքում Օկտավիոսը երկու անգամ զբաղեցրել է զինվորական տրիբունայի պաշտոնը՝ մ.թ.ա. 73 թվականին դարձել է քվեստոր, իսկ մ.թ.ա. 64 թվականին՝ պլեբեյական էդիլ։ Մ.թ.ա. 70 թվականին[5] Գայոս Օկտավիոսը երկու անգամ ամուսնացել է․ Մարկ Ատիա Բալբայի դստեր՝ Ատիայի հետ, և Հուլիոս Կեսարի քրոջ՝ Յուլիայի հետ։ Օգտվելով Կեսարի և Լուկիոս Լիցինիա Մուրենայի աջակցությունից՝ Օկտավիոսը մ.թ.ա. 61 թվականին ձեռք է բերել պրետորի պաշտոն և սենատորի կոչում։ Պրետորից հետո՝ մ.թ.ա. 60 թվականին[6], նշանակվել է Մակեդոնիայի նահանգի պրոկոնսուլ։ Դրանից հետո Օկտավիոսը սենատի հատուկ հանձնարարությամբ կազմակերպել է Իտալիայի հարավում գործող Կատիլինայի և Սպարտակի զորքերի մնացորդների ոչնչացումը։ Մակեդոնիայում նա իրեն դրսևորել է որպես լավ կառավարիչ և զորահրամանատար։ Օկտավիոսը պատրաստվում էր հասնել նաև հյուպատոսության, բայց մ.թ.ա. 59 թվականին Մակեդոնիայից Հռոմ վերադառնալիս անսպասելիորեն մահացել է[6]։
Ժառանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհարիայի հետ առաջին ամուսնությունից (մոտ մ.թ.ա. 95-78 թվականներ)[6]․
- Օկտավիա Ավագ (մոտ մ.թ.ա. 78-43 թվականներ)
Ատիա Ավագի հետ երկրորդ ամուսնությունից (մոտ մ.թ.ա. 85-43 թվականներ)․
- Օկտավիա Կրտսեր (մ.թ.ա. 69-11 թվականներ)
- Գայ Օկտավիոս Ֆուրին, նույն ինքը՝ Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոս Օգոստոս (մ.թ.ա. 63 թվականի սեպտեմբերի 23 - մ․թ․ա․ 14 թվականի օգոստոսի 19), Հռոմեական առաջին կայսրը՝ սկսած մ.թ.ա. 27 թվականից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Любкер Ф. Octavii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 940—941.
- ↑ Octavius 79, 1937, s. 1853
- ↑ Octavius, 1937, s. 1801
- ↑ Broughton R. Magistrates of the Roman Republic. — New York, 1951. — Vol. I. — P. 600.
- ↑ Светоний. Жизнь двенадцати цезарей, Божественный Август, 3: текст на латинском и русском
- ↑ 6,0 6,1 6,2 Светоний. Жизнь двенадцати цезарей, Божественный Август, 4: текст на латинском и русском
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- CIL VI 1311
- Cic. QF I 1, 21; 2, 7; II 1, 12; Phil. III 15;
- Nic. Dam. 126, 2 Jacoby
- Tac. Ann. I 9;
- Vell. II 59, 1—2
- Suet. Aug. 2—4; 7—8; 27; 94; 100
- Plut. Cic. 44, 3; Ant. 31, 1
- Dio XLV 1
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гай Светоний Транквилл. Жизнь двенадцати цезарей. — М.: Наука, 1993.
- Тит Ливий. История Рима от основания города. — М.: Наука, 1994. — Т. 3. — 768 с. — ISBN 5-02-008995-8.
- Broughton R. Magistrates of the Roman Republic. — New York, 1951. — Vol. I. — P. 600.
- Münzer F. Octavius // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1937. — Bd. XVII, 2. — S. 1801-1803.
- Münzer F. Octavius 16 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1937. — Bd. XVII, 2. — S. 1808-1810.
- Münzer F. Octavius 17 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1937. — Bd. XVII, 2. — S. 1810-1814.
- Münzer F. Octavius 18 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1937. — Bd. XVII, 2. — S. 1814.
- Münzer F. Octavius 79 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1937. — Bd. XVII, 2. — S. 1853-1854.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրությունը ancientrome.ru կայքում (ռուս.)
- Կենսագրությունը Smith's Dictionary of Greek and Roman Biography and Mythology կայքում (անգլ.)
|