Մագիստրատուրա (Հին Հռոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մագիստրատուրա (Հին Հռոմ), մագիստրատուրա տերմինը ունի այլ իմաստներ։

Մագիստրատուրա բառն առաջացել է լատին․՝ magistratus, որը նշանակում է բարձրաստիճան, մեծատոհմիկ, ազնվազարմ, իսկ ընդհանուր առմամբ պետական պաշտոնյա Հին Հռոմում։ Մագիստրատուրայի առաջացումը վերագրվում է Հռոմի հանրապետական շրջանին (Ք․ ա․ VI դարի վերջ)։ Մագիստրոսի պաշտոնը անվճար էր, կարճաժամկետ (1 տարով) և կոլեգիալ, որ ղեկավարվել է երկու մարդկանց կողմից (բացառությամբ դիկտատորի պաշտոնից)։ Մարդը, որը փոխարինել է մագիստրատուրային կոչվել է մագիստրատ։

Առաջին բարձրագույն մագիստրատուրան ստեղծվել է մոտավորապես Ք․ ա. 509 թվականին, երբ չեղյալ հայտարարվեց թագավորական իշխանությունը։ Հռոմեական հանրապետության գլխին կանգնեց պրետոր մաքսիմուսի պաշտոնը, որը հետագայում վեր է ածվել կոնսուլի պաշտոնի։ Սկզբնապես բոլոր մագիստրատուրաները, բացի ժողովրդական տրիբունից փոխարինվել են պատրիկներով, բայց Ք․ ա. III դարի սկզբից հասանելի դարձան նաև պլեբեյները։

Բոլոր մագիստրոսները իրավունք ունեին հանձնարարականեր տալ իրենց պարտականությունների շրջանակում և կիրառել պատժամիջոցներ։ Ավագ մագիստրատուրաները բացառությամբ ցենզորների իշխանություն ունեին (ինչպես կայսրը)։ Նարանց արտաքին տարբերությունը եղել է թիկնապահ շքախումբը ֆասիոնով։ Օրենքով Վիլլաս (Ք․ա 180 թվականին) հաստատվել է մագիստրատուրայի կարգը և հաջորդական անցումը (cursus honorum

Կայսրական դարաշրջանում ընտրովի պաշտոնները կորցրել են քաղաքական նշանակությունը, բայց պահպանվել է որպես նոր ազդեցիկ պաշտոններ զբաղեցնելու համար։

Մագիստրատուրաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագիստրատուրաները տարբեր են լինում

  • Սովորական (ընտրովի)
  • Բարձրագույն
  • Կոնսուլներ-բարձրագույն քաղաքացիական և զինվորական պաշտոն
  • Պրետորներ-քաղաքացիական արդարադատություն պահպանող քաղաքական հարցերում, բարձրագույն պաշտոն կոնսուլի բացակայության ժամանակ
  • Ցենզոր-մարդկանց մարդահամար անցկացնող, ֆինանսական վերահսկող, հանրային շենքերի և կառույցների պահպանման և սպասարկմնա կառավարում, բարոյականության վերահսկող
  • Ստորին
  • Էդիլներ (պլեբեյներ և խորհուրդներ-)- պաշտամունքային շինությունների պահպանում և սպասարկում, պլեբեյների հետաքրքրությունների պաշտպան, քաղաքի

հարապարակի, փողոցների, շուկաների բարեկարգող, ոստիականական ֆունկցիաներ

  • Քվեստորներ-սկզբնապես կոնսուլի ընդհանուր օգնական, հետագայում՝ քրեական իրավասություն, պետական գանձարանի և արխիվիների ղեկավարում * Ժողովրդական տրիբուն-աջակցում և պաշտպանում է պլեբեյներին, միջնորդ է պլեբեյի և իշխանության միջև, պաշտոնը ճանաչվում է մագիստրոսի կողմից
  • Արտակարգ (նշանակովի)
  • Բարձրագույն
  • Դիրեկտորիա- պետությունում արտակարգ իրավիճակներում բացարձակ լիազորություներով օժտված
  • Հեծելազորի հրամանատար-դիրեկտորիայի օգնականը և տեղակալը
  • Ինտերրեկս-կոնսուլի ընտրության նպատակով հանձնաժողովների հրավիրող
  • Դեցեմվիրներ օրենքներ գելու համար-հանձնաժողովներին ներկայացնում է օրենքների աղյուսակ
  • Ռազմական տրիբուն կոնսուլի իրավունքներով- ռազմական հարցեր (պատերազմի պատրաստումը, կանխարգելումը), արտաքին ագրեսիայի անդրադարձը, ներքին հակասությունների կարգավորումը
  • Եռապետություն (երկրորդ եռապետություն)- արտակարգ լիազորություններով օժտված՝ պետական գործերի կազմակերպման համար

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ մագիստրատուրա Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս