Պրետոր
Արտաքին տեսք
Պրետոր (լատին․՝ praetor, praeitor — առաջնորդող, առջևից գնացող), պետական պաշտոն Հին Հռոմում։ Վաղ Հռոմեական հանրապետության ժամանակաշրջանում բարձրագույն պաշտոնների (կոնսուլներ և դիկտատորներ) անվանումը։ Մ․ թ․ ա․ 367/366 թվականներին հիմնվել է պրետորի պաշտոնը իբրև կոնսուլի կրտսեր պաշտոնակից, որը վարել է քաղաքացիական դատական գործեր, իսկ կոնսուլի բացակայության ժամանակ ունեցել է բարձրագույն իշխանություն։ Պրետորական պարտականությունների կատարումից հետո ուղարկվել են պրովինցիաներ՝ իբրև պրոպրետոր կամ պրոկոնցուլ։ Կայսրության ժամանակաշրջանում պրետոր են անվանել նաև քաղաքների բարձր պաշտոնյաներին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 426)։ |
| ||||||