Սպարտակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպարտակ (այլ կիրառումներ)
| Սպարտակ լատիներեն՝ Spartacus և
հուն․՝ Σπάρταϰος
| |
|---|---|
| Ծնվել է | մ. թ. ա. 103 |
| Ծննդավայր | Թրակիա[1] |
| Մահացել է | ապրիլ մ. թ. ա. 71[2] |
| Մահվան վայր | Լուկանիա, Իտալիա |
| Մասնագիտություն | Գլադիատորներ և զորավար |
| Ծնողներ | հայր՝ անհայտ, մայր՝ անհայտ |
Սպարտակ (լատիներեն՝ Spartacus), հռոմեական ստրուկ-գլադիատոր, ով Ք.ա. 74-71 թվականներին գլխավորեց Ապենինյան թերակղզում հակահռոմեական ապստամբությունը։ Նա ծնվել է Թրակիայում, նահատակվել Ք.ա. 71 թվականին Սիլարի գետի մոտ, Ապուլիայում։ Իրենց տերերի մոտից փախած ստրուկներից և գլադիատորներից կազմված նրա բանակը մի շարք ճակատամարտերում ջախջախեց հռոմեական լեգեոններին, սակայն ի վերջո պարտություն կրեց։ Այդ ապստամբությունը պատմության մեջ մտավ Սպարտակի ապստամբություն անունով։
Սպարտակի ապստամբությանը օժանդակություն է ցուցաբերել նաև Մեծ Հայքի թագավորությունը, քանզի Արքայից Արքա Տիգրան Մեծը (մ.թ.ա. 95-55 թվականներ), որպես և՛ իրատես, և՛ հեռատես ու համարձակ քաղաքագետ ու տաղանդավոր քաղաքական գործիչ, հիանալի հասկանում էր, որ Սպարտակը Հայաստանի համար բնական դաշնակից է հանդիսանում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպարտակ» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 58)։ |